Մեկնարկել է «Պատվաստումը հոգատարություն է» արշավը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Մեկնարկել է «Պատվաստումը հոգատարություն է» արշավը

18:55 08.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Պատվաստումը հոգատարություն է» արշավը մեկնարկել է Կոտայքի մարզի Աբովյան բժշկական կենտրոնում, որտեղ ներկա են գտնվել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժիհան Թաուիլան և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իմունիզացիայի ծրագրի ղեկավար Սիդհարթա Դատան:
COVID-19-ի դեմ պատվաստումը կենսական առաջնահերթություն է, քանի որ համավարակը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ։ Չպատվաստված բնակչությունը, հատկապես խոցելի խմբերը, ինչպիսիք են տարեցները, շարունակում են մնալ հոսպիտալացման, հիվանդության ծանր ընթացքի և մահվան շատ ավելի մեծ վտանգի ներքո:

Պատվաստման արշավն իրականացվում է առողջապահության նախարարության և ազգային գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024թթ.» ծրագրի շրջանակում:

Արշավի նպատակն է պատվաստումը հասանելի դարձնել Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց համար իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով: Բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, առաջարկվում է այլ կարևոր առողջապահական ծառայությունների ստացման հնարավորություն, ներառյալ` ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ։

«Մենք դեռ չենք հասել 65 տարեկանից բարձր անձանց պատվաստումների համար նախանշված թիրախին, հետևաբար, մենք հավատում ենք, որ այս արշավը կօգնի մեզ շարժվել դեպի մեր նպատակը՝ պատվաստել առավել խոցելի քաղաքացիների մեծամասնությանը: Վստահ եմ, որ կկարողանանք ավելի մեծ ազդեցություն ունենալ և պատվաստանյութերն էլ ավելի հասանելի դարձնել շրջաններում ապրող մարդկանց համար, ինչպես նաև տրամադրել այլ կարևոր ծառայություններ՝ ոչ վարակիչ հիվանդությունների հետազոտման նպատակով»,- նշել է Լենա Նանուշյանը։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժիհան Թաուիլան ընդգծել է. «Առողջապահական այս համապարփակ արշավն առանձնահատուկ նշանակություն ունի. բարձրացնելով իրազեկվածության մակարդակը և տրամադրելով կանխարգելիչ միջոցներ ծանր ընթացքով հիվանդության դեմ՝ COVID-19-ի դեմ պատվաստման և այլ կարևոր ծառայությունների միջոցով, այն թույլ է տալիս ավելի հասանելի դարձնել բուժօգնությունն առավել խոցելի մարդկանց, տարեցներին և սահմանափակ շարժունակություն ունեցողներին: Այն նաև համախմբում է ազգային և միջազգային գործընկերներին, ինչպես նաև համայնքներին՝ ցույց տալու ուժերի միավորման կարևորությունը»։

ԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում համավարակի դեմ պայքարում` ԵՄ ֆինանսական աջակցության շնորհիվ` աջակցելով առողջապահության նախարարությանը բուժաշխատողների վերապատրաստման, հանրային առողջության լաբորատորիաների արդիականացման, անհատական պաշտպանության միջոցների և հիվանդանոցներին ժամանակակից կենսաբժշկական սարքավորումների տրամադրման, պատվաստումների պահպանման համար պատշաճ սառցային շղթայի ապահովման և ապացուցահեն որոշումներ կայացնելու համար առողջապահական տեղեկատվական համակարգի արդիականացման գործում:
Շարժական խմբերի այցելությունների ժամանակացույցը ստորև՝
Կոտայք – 8, 9, 10 ապրիլ
Տավուշ – 16, 17 ապրիլ
Լոռի/Սյունիք – 23, 24 ապրիլ
Գեղարքունիք/ Վայոց ձոր – 30 ապրիլ, 1 մայիս
Արագածոտն – 7, 8 մայիս
Շիրակ – 14, 15 մայիս
Արարատ – 21, 22 մայիս
Արմավիր– 28, 29 մայիս

Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

11:35 19.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

11:20 19.06.2025

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

11:13 19.06.2025

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

11:01 19.06.2025

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

10:52 19.06.2025

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:42 19.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP