19:11 08.04.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 8-ին, կայացել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի կատարելագործման խորհրդատվական խմբի առաջին նիստը: Խորհրդատվական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչը միտված է ապահովելու արդարադատության նախարարության և վերջիններիս միջև ավելի կառուցողական երկխոսության ամրապնդմանը:
Փոխնախարար Արփինե Սարգսյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության այս նոր մշակույթի ձևավորումը և շնորհակալության հայտնել նախարարության նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Արդարադատության նախարարության համակարգմամբ ձևավորված խորհրդատվական խմբի աշխատանքն իր ուրույն դերակատարումն է ունենալու Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի կատարելագործման հարցում: Նշվել է, որ այս ձևաչափով հանդիպումները թույլ կտան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստանալ հստակ առաջարկներ և դրանք քննարկել բաց և թափանցիկ տիրույթում:
Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ խորհրդատվական խմբի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ հերթական հանդիպումների շրջանակներում քննարկվելու են Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հետագա փուլերում ներկայացվող բոլոր առաջարկները՝ տեղեկացնելով, որ օրենսգրքի նախագիծն արդեն իսկ ուղարկվել է վարչապետի աշխատակազմ:
Հանդիպման ավարտին խմբի անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել արդարադատության նախարարությանը նախաձեռնության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին այսպիսի աշխատանքներում ներգրավելու պատրաստակամության համար, ինչն իրենից ներկայացնում է համագործակցության նոր որակ և մշակույթ:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...