Դատարան է ուղարկվել առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու համայնքի ղեկավարի կողմից շուրջ 20 տարի ընդերքօգտագործում թույլ տալու վերաբերյալ քրեական գործը. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+19.09 oC

Դատարան է ուղարկվել առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու համայնքի ղեկավարի կողմից շուրջ 20 տարի ընդերքօգտագործում թույլ տալու վերաբերյալ քրեական գործը. դատախազություն

19:21 08.04.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Թալինի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում 2021թ. օգոստոսի 8-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:

Դատախազական հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում քննված նշված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ն չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ՀՀ Հողային օրենսգրքի պահանջները:

Մասնավորապես, պարզվել է, որ 3 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, լեռնահատկացման ակտերի և ընդերքօգտագործման պայմանագրերի հիման վրա համայնքից վարձակալած գյուղատնտեսական նպատակային նշանակության 7,8 հա, 21,4 հա, 7,8 հա առանձին հողամասերում տևականորեն՝ 2003-ից մինչև 2021թթ., տարբեր ժամանակահատվածներում, իրականացրել են ընդերքի արդյունահանում:

Սակայն համայնքի ղեկավարը, ունենալով համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու կանխարգելելու լիազորություն, չի կասեցրել երեք ընկերությունների կողմից հողատարածքների ոչ նպատակային օգտագործումը, միջոցներ չի ձեռնարկել գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման փոփոխելու ուղղությամբ: Դրա հետևանքով Արագածավան համայնքի բյուջե պակաս է վճարվել ընդհանուր 10.666.161 ՀՀ դրամ գումարի չափով հողի հարկ:

2022թ. փետրվարի 22-ին Ա. Պ.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) առաջադրվել է մեղադրանք:

Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառված վերոնշյալ վնասը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնում մեղադրյալ Ա. Պ.-ի լիազորությունները կասեցնելու մասին, որը հաստատվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP