21:40 17.04.2022
Թունաբան Միխայիլ Կուտուշովը զգուշացրել , որ որոշ գույների բորբոսներ մահացու վտանգավոր են: Մասնագետի խոսքերը մեջբերում է «Doctor Peter» հրատարակությունը։
Թունաբանը պնդում է, որ ամենաթունավոր տեսակները դեղին ու սև բորբոսներն են: Առաջինն առաջացնում է ուժեղ միկոտոքսին, որը հանգեցնում է թոքերի լուրջ վնասների և մահացու վտանգավոր է: Իսկ երկրորդը ապրում է հացի վրա, արտադրում է ալկալոիդ ֆումիգոկլավին, որն առաջացնում է ծանր թունավորում և ասպերգիլոզ, ունի հեմոլիտիկ և հակագենային ազդեցություն, ինչպես նաև ընդգծված ալերգենիկ հատկություն։ Նրա խոսքով՝ բորբոսնելու ամենաարագ ճանապարհը կտրատած և պոլիէթիլենով փաթեթավորված հացն է։ Եթե անգամ հացի վրա բորբոսի հետքեր չկան, բայց բորբոսի հոտ է գալիս, դա նշանակում է, որ այն սկսել է բորբոսնել, հավելեց բժիշկը։
«Եթե մթերքը պատված է բորբոսով, ապա խորհուրդ է տրվում պարզապես չօգտագործել այն: Սննդի բորբոս, օրինակ, պանիրների վրա, իհարկե, կա, բայց դա այլ պատմություն է։ Այդ բորբոսը հատուկ աճեցվում է հատուկ ձևով»,- պարզաբանում է թունաբանը։
22:21 23.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանումՊատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:13 23.06.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...
21:51 23.06.2025
Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածելԳյումրիի «Շիրակը» սոցցանցերում հայտարարություն է տարածել։ «Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել: Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս […] ...
21:42 23.06.2025
Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ ԽուդաթյանՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ծրագրի պայմանագրային արժեքը […] ...
21:28 23.06.2025
Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազայինԻրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...