09:20 20.02.2018
Սննդակարգից բացառելով ընդամենը մեկ բաղադրիչ՝ հնարավոր է արդյունավետ պայքարել քրոնիկ ցավի դեմ։ Խոսքը համի ուժեղացուցչի` նատրիումի գլուտամատի մասին է, հաղորդում է The Deccan Chronicle-ը՝ վկայակոչելով գիտական վերջին հետազոտության արդյունքները:
Գլուտամատը ուղեղում նեյրոմեդիատորի դեր է կատարում։ Այն կարող է չափից դուրս խթանել և ,անգամ, սպանել նեյրոնները։ Ուսումնասիրությանը մասնակցել են 30 հոգի, ովքեր 3 ամիս քրոնիկ ցավեր են ունեցել կամ քրոնիկ հոգնածության, կոգնիտիվ խանգարումների, անքնության նախանշաններ։
Գիտնականները քրոնիկ ցավի դեմ պայքարում գնահատել են նատրիումի գլուտամատը սննդակարգից հանելու, օգտագործվող ջրի քանակի ավելացման և այդ մեթոդների համակցման արդյունավետությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգից այս հավելումը բացառելու դեպքում կամավորների մոտ թուլացել է նշված ախտանշանների արտահայտվածությունը:
Նատրիումի գլուտամատը օգտագործվում է բազմաթիվ վերամշակված մթերքներում՝ երշիկներ, պահածոներ և այլն՝ մակնշվելով E621 կոդով:
12:45 06.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...
11:57 06.08.2025
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:45 06.08.2025
Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...