12:31 17.04.2022
Վեր կացեք և շարժվեք, նույնիսկ ֆիզիկական ակտիվության փոքր չափաբաժինները, օրինակ՝ արագ քայլելը, կարող են էապես նվազեցնել դեպրեսիայի ռիսկը,- համոզված են հետազոտողները:
Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, վարժությունների առաջարկված մակարդակները Միացյալ Նահանգներում ներառում են աերոբիկ թեթև ակտիվություն՝ օրինակ՝ արագ քայլք, շաբաթական 2,5 ժամ, որը մարզում է մկանների բոլոր հիմնական խմբերը:
Որպես այլընտրանք, կարելի է ընտրել ակտիվ աերոբիկ վարժությունները, ինչպիսին է վազքը, ամեն շաբաթ 1,25 ժամ տևողությամբ, ինչպես նաև նույն քանակությամբ ուժային վարժությունները:
Ըստ մասնագետների՝ չափավոր և ակտիվ վարժությունները օգտակար են: Դրանք բարելավում են քունը, նվազեցնում արյան ճնշումը, պաշտպանում սրտի հիվանդություններից, շաքարախտից և քաղցկեղից, նվազեցնում սթրեսը, բարձրացնում տրամադրությունը և պայքարում է անհանգստության և դեպրեսիայի դեմ:
Սակայն այժմյան աշխարհում, երբ բոլորը շատ զբաղված են ու շտապում են, շատերի համար դժվար է ժամանակ գտնել վազքի կամ մարզասրահ այցելության համար: Փորձագետների կարծիքով՝ որքան նվազում է ֆիզիկական ակտիվությունը, այնքան ավելանում է դեպրեսիայի ռիսկը: Համաձայն նոր վերլուծության՝ շաբաթական մոտ 1,25 ժամ արագ քայլելը կարող է 18%-ով նվազեցնել դեպրեսիայի առաջացման ռիսկը:
Չորեքշաբթի JAMA Psychiatry ամսագրում հրապարակված վերլուծության հեղինակները կատարել են 15 հետազոտություն, որին մասնակցել է ավելի քան 190,000 մարդ: Հետազոտություն նպատակն էր՝ որոշել,թե որքան վարժություն է անհրաժեշտ՝ դեպրեսիան նվազեցնելու համար:
Մեծահասակները, ովքեր շաբաթական 1,25 ժամ արագ քայլելուն համարժեք գործողություններ են կատարել, դեպրեսիայի ռիսկը 18%-ով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն մարզվել, ասվում է հետազոտության մեջ:
2018-ին հրապարակված ուսումնասիրությամբ ևս նմանատիպ արդյունքներ էին ի հայտ եկել. ֆիզիկական վարժություններ կատարած մարդիկ մոտ 43%-ով ավելի քիչ են ունեցել հոգեբանորեն ծանր օրեր:
2018 թվականի ուսումնասիրությունը պարզել է, որ շաբաթական երեքից հինգ անգամ 45 րոպեանոց պարապմունքներով մարզվելը ամենաօգտակարն էր հոգեկան առողջության և տրամադրության բարելավման համար:
Այնուամենայնիվ, հետազոտողների համոզմամբ, նույնիսկ տնային գործերով զբաղվելը մոտ 10%-ով նվազեցնում է հոգեբանական առողջության «վատ» օրերը:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...