12:23 17.04.2022
Հոլիվուդում հարսանեկան սեզոնը պաշտոնապես բացվեց 27-ամյա միլիարդատեր ժառանգորդ և դերասանուհի Նիկոլա Փելցի և բրիտանացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի ու նախկին Spice Girls-ի, այժմ դիզայներ Վիկտորյա Բեքհեմի ավագ որդու՝ 23-ամյա Բրուքլին Բեքհեմի շնորհիվ: Ամուսնությունը տեղի ունեցավ շաբաթավերջին Ֆլորիդայում գտնվող Փելց ընտանիքի Փալմ Բիչ կալվածքում:
Փելցը կրում էր Վալենտինոյի բարձր նորաձևության շքեղ զգեստ՝ քառակուսի դեկոլտեով և անվերջանալի թվացող քղանցքով: Նրա ոճաբան, հոլիվուդյան դիզայներ Լեսլի Ֆրեմարը բրիտանական Vogue-ին ասել է, որ զգեստի ստեղծումը «լավագույն փորձն է», որը պահանջել է մի քանի ուղևորություն դեպի Հռոմ և մեկ տարվա ստեղծագործ աշխատանք:
Փելցի մոր՝ նախկին մոդելավորող Կլաուդիա Հեֆներ Փելցի խնդրանքով զգեստի մեջ կարված էր չար աչքի թալիսման և կապույտ թելով կարված անձնական հաղորդագրություն: Բեքհեմի տղաներին՝ Բրուքլինին, Ռոմեոին, Քրուզին և Դեյվիդին հագցրել է Dior-ի դիզայներ Քիմ Ջոնսը: Փեսան կրում էր դասական սև բրդյա ֆրակ՝ սպիտակ վերնաշապիկով, սպիտակ ժիլետով և սպիտակ թիթեռնիկով, զարդարված Անիտա Կոի կողմից պատրաստված զմրուխտաձույլ ադամանդե շղթայով։ Մրցանակակիր դիզայներ և փեսացուի մայր Վիկտորյա Բեքհեմը ժամանել էր իր սեփական մտահղացման հագուստներից մեկով, մինչև հատակը հասնող արծաթյա սահուն զգեստով, որն ավարտվում էր արծաթյա ժանյակով և ժապավեններով:
Շքեղ միջոցառմանը բազմաթիվ «աստղեր » էին ներկա՝ Սերենա Ուիլյամսը, Եվա Լոնգորիան Գորդոն Ռեմսին: Փելցին դեպի եկեղեցու խորան ուղեկցեց նրա հայրը՝ բիզնես մագնատ Նելսոն Փելցը:
«Շնորհակալ եմ կյանքիս ամենագեղեցիկ շաբաթավերջի համար»,- գրել է Փելցը Instagram-ի իր էջում:
Բեքհեմը և Փելցը նաև համագործակցել են Care մարդասիրական բարեգործական կազմակերպության հետ և խրախուսել են հյուրերին նվիրատվություններ կատարել իրենց անունով՝ աջակցելու Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիներին:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...