22:17 23.04.2022
Եթե անհանգստություն է առաջանում լուրերի պատճառով, և դու չես կարողանում քնել, պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես ես պատրաստվում քնելուն: Lenta.ru-ի հետ զրույցում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի սոմնոլոգիական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը մի քանի խորհուրդ է տվել՝ ինչպես հաղթահարել անքնությունը։
Առողջ քուն ունենալու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնների, ասում է Ալեքսանդր Կալինկինը։
«Առաջին հերթին պետք է սահմանափակենք տեղեկատվության կլանումը։ Երկրորդը՝ փնտրել ամենադրական տեղեկատվությունը, ոչ թե կենտրոնանալ բացասականի վրա: Սա կնվազեցնի անհանգստությունը: Ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է սթրեսն և անհանգստությունը , դա կօգնի բարելավել քնի որակը, բայց ավելի լավ է դա անել առավոտյան և բավականին ինտենսիվ։ Երեկոյան հարմար է ակտիվ զբոսնել մաքուր օդում։ Սա հնարավորություն կտա շեղվել մտքերից, իսկ ծանրաբեռնվածությունը լրացուցիչ արդյունք կտա։ Օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ լինել արևի լույսով լուսավորված վայրերում, իսկ երեկոյան՝ նվազագույնի հասցնել գաջեթների, հեռուստացույցների, համակարգիչների օգտագործումը։ Սա մի կողմից էկրանի լույսի ազդեցությունն է, որպես հետևանք՝ մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրության խախտումը և քնելու որակի վատթարացումը»,- բացատրել է բժիշկը։
Ալկոհոլը և ծխելը միայն վատացնում են իրավիճակը: Դրանք արագացնում են քունը, բայց հանգեցնում են վաղ արթնացման:
Քնելու համար օպտիմալ ժամանակը 22-23-ի ժամանակահատվածում է:
Եթե մարդը մինչև գիշերվա երեքը նստել է գաջեթի մոտ և արթնացել առավոտյան ժամը 10-11-ին, ապա հաջորդ օրը երեկոյան նրա համար դժվար կլինի քնել: Վաղ արթնանալը կարևոր է խոր քնի համար:
«Եթե մարդը քնում է 6-7 ժամ, սակայն 9-10 ժամ անցկացնում է անկողնում, դա կվատթարացնի քնի որակը: Պետք է քնել այնքան ժամանակ, որքան անկողնում եք։ Եթե 15-20 րոպե չեք կարողանում քնել, անպայման պետք է վեր կենաք, սկսեք ֆիզիկական ակտիվություն առանց վառ լույսի, առանց սնունդ ընդունելու և քնկոտության ի հայտ գալուց հետո վերադառնաք քնելու։ Եթե երկար պառկես անկողնում, անհանգստացնող մտքեր կառաջանան, որոնք հաստատ չեն օգնի քնելուն»,- ասել է բժիշկը:
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...
19:14 23.06.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումըՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...