17:45 18.04.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟐 թվականի տարեկան ծրագրով 𝟏-ին եռամսյակում հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ տարածքում գործող առողջապահական օբյեկտներում՝ ըստ ՀՀ կառավարության 𝟐𝟎𝟏𝟗 թվականի օգոստոսի 𝟖-ի՝ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» 𝐍 𝟏𝟎𝟐𝟓-Ն որոշման 𝐍 𝟐𝟏 հավելվածով նախատեսված ստուգաթերթի։
Հետազոտություններն արվել են բուժսպասարկում իրականացնող 𝟑𝟑𝟖 առողջապահական օբյեկտներում։
Հրդեհատեխնիկական հետազոտություններից պարզվել է, որ առանց թերությունների է շահագործվում 𝟏𝟎 առողջապահական օբյեկտ։
Հետազոտությունների արդյունքում 𝟑𝟐𝟖 բուժհիմնարկներում արձանագրվել է 𝟐𝟎𝟏𝟗 խախտում։
Ամենից շատ՝ 𝟒𝟓𝟑 խախտում հայտնաբերվել է Երևանի 𝟑𝟕 բուժհաստատություններում։
Ամենից քիչ խախտում արձանագրվել է Վայոց ձորի մարզում՝ 𝟐𝟖 խախտում՝ 𝟕 բուժհաստատություններում։
ՀՀ մյուս մարզերում պատկերը հետևյալն է․
Արագածոտնի մարզի 𝟐𝟑 հաստատություններում հայտնաբերվել է 𝟏𝟓𝟖 խախտում,
Արարատի մարզի 𝟓𝟐 հաստատություններում՝ 𝟑𝟏𝟔 խախտում,
Արմավիրի 𝟓𝟕 հաստատություններում՝ 𝟐𝟔𝟗,
Գեղարքունիքի 𝟑𝟗 հաստատություններում՝ 𝟑𝟎𝟔,
Լոռու 𝟐𝟓 բուժհիմնարկում՝ 𝟏𝟓𝟎,
Կոտայքի 𝟒𝟏 հաստատությունում՝ 𝟏𝟎𝟔,
Շիրակի 𝟏𝟗 բուժհաստատությունում՝ 𝟏𝟎𝟓,
Սյունիքի 𝟏𝟓 հաստատությունում՝ 𝟑𝟔,
Տավուշի 𝟐𝟑 բուժհաստատությունում՝ 𝟐𝟓 խախտում։
Առավել կրկնվող խախտումներն են․
Հիվանդանոցները, պոլիկլինիկաները, ամբուլատորիաները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով՝ 𝟐𝟖𝟏 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 𝟏𝟒%-ը։
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին․ 𝟐𝟓𝟓 խախտում (𝟏𝟑%),
Արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (𝟐𝟎𝟎մ շառավղով) նախատեսված չէ առնվազն 𝟏 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 𝟓𝟎 մ քառ․ տարողությամբ հակահրդեհային ջրավազան․ 𝟐𝟐𝟔 խախտում (𝟏𝟏%),
Շինարարական հիմնատարրերը մշակված (տոգորված) չեն հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով և չեն գտնվում մշակման (տոգորման) ներգործության ժամկետների մեջ՝ 𝟏𝟗𝟓 խախտում (𝟏𝟎%),
Օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ 𝟏𝟖𝟎 խախտում․ (𝟗%),
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը սարքին վիճակում չէ․ 𝟏𝟒𝟓 խախտում (𝟕%),
𝟏𝟓 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս, բացի Ա և Բ կարգի սենքերից․ 𝟏𝟐𝟎 խախտում` (𝟔%)։
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...