22:30 23.04.2022
Սնուցման, կենսատեխնոլոգիայի և սննդի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի դիետոլոգ Նատալյա Դենիսովան կակաոն անվանել է հիանալի և համեղ միջոց դեմենցիայի, ուղեղի հիվանդությունների կանխարգելման և հիշողությունը բարելավելու համար: Այս մասին փորձագետը հայտնել է մոսկովյան գործակալությանը։
Մասնագետը բացատրել է, որ դեգեներատիվ հիվանդությունների զարգացումը հրահրող գործոններից մեկը ուղեղի անոթների հետ կապված խնդիրն է, իսկ կակաոն պարունակում է մեծ քանակությամբ բուսական ծագում ունեցող հակաօքսիդանտներ՝ ֆլավոնոիդներ, որոնք օգնում են բարելավել վիճակը։ Դրա շնորհիվ, ասել է Դենիսովան, բարելավվում է հիշողությունը և ուղեղի աշխատանքը, նվազում է Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիայի զարգացման ռիսկը։ Բավական է օրական մեկ-երկու բաժակ այս համեղ ըմպելիքից խմել: Բացի այդ, ըստ սննդաբանի, կակաոն նորմալացնում է արյան հոսքը բոլոր օրգաններում, ինչը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները և 2-րդ տիպի շաքարախտը։ «Կակաոն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պատկանում են պոլիֆենոլների խմբին։ Պոլիֆենոլները կարգավորում են արյան խոլեստերինը , բարելավում են անոթների վիճակը, կանխում արյան մակարդուկների առաջացումը»,- պարզաբանել է Դենիսովան։
Եզրափակելով բժիշկը հիշեցրել է, որ նյարդային համակարգի գերգրգռվածություն, աղեստամոքսային տրակտի կամ հոդատապի խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է չարաշահեն այս ըմպելիքը՝ քրոնիկ հիվանդությունների սրացումից խուսափելու համար։
20:26 23.06.2025
Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...