Բայդենն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնալիք է անվանել համաշխարհային տնտեսության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Բայդենն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնալիք է անվանել համաշխարհային տնտեսության համար

12:56 20.04.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել է Մոսկվային երկրում զգալի գնաճի համար՝ զգուշացնելով, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը «կշարունակի ազդել» համաշխարհային տնտեսության վրա: Ապրիլին 19-ին Նյու Հեմփշիր նահանգի Պորտսմութ քաղաքում ելույթի ժամանակ Բայդենը խոստովանել է, որ ամերիկյան ընտանիքները «պայքարում են բարձր գների դեմ», և նշել, որ ոչ միայն COVID-19 համաճարակն է պատճառը, այլ  Ռուսաստանի աննախադեպ հատուկ գործողությունը Ուկրաինայում և Դոնբասում:

«Գնաճի երկրորդ մեծ պատճառը Վլադիմիր Պուտինն է։ Դա կատակ չէ։ Ուկրաինայում Պուտինի հատուկ գործողությունը հանգեցրել է գազի և պարենային ապրանքների գների բարձրացման ամբողջ աշխարհում։ Գնաճի մոտ 70%-ը Պուտինի կողմից գների բարձրացման արդյունք է»,- ամերիկյան առաջնորդի խոսքերն է մեջբերում Fox News հեռուստաալիքը։

Բայդենը հավելել է, որ ամեն ինչ անում է գնաճը մեղմելու համար։ Նա ասել է, որ ռազմավարական պահուստից բաց կթողնվի մոտ 180 մլն բարել նավթ: Բայց դա կնվազեցնի արդեն սպառված պաշարները մինչև մոտ 388 միլիոն բարել, ինչը ամենացածր մակարդակն է 1984 թվականի մարտից ի վեր:

«Փաստն այն է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը։ Իսկ ԱՄՆ-ը գնաճի մարտահրավերներին դիմակայելու է ուժի դիրքից։ Ես այսօր ավելի լավատես եմ Ամերիկայի նկատմամբ, քան երբևէ եղել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում, քանի որ ապագան հասանելի եմ տեսնում: Մենք չենք կարող վախենալ. քանի որ երկրագնդի միակ ժողովուրդն ենք, որը  միշտ յուրաքանչյուր ճգնաժամ վերածել է հնարավորության: Դա հենց այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել այսօր», – շարունակել է Բայդենը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:45 23.06.2025

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

19:38 23.06.2025

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

19:28 23.06.2025

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...

BACK_TO_TOP