12:48 21.04.2022
Ոճաբան Քսենիա Կրանովան նշել է կանացի զգեստներ կրելուց Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հրաժարվելու պատճառը: Կրանովի համոզմամբ՝ պատճառն արական սեռի հետ մրցելու անհրաժեշտությունն է:
«Իմիջին զուտ հոգեբանական աջակցություն, կոշտություն տալու համար Լը Պենն ընտրում է տաբատներով կոստյումներ։ Կիսաշրջազգեստով նա նույնպես երբեմն ելույթ է ունենում, բայց, ըստ երևույթին, այն հազվագյուտ օրերին, երբ «ներքին կինը» հաղթում է քաղաքական գործչին», – բացատրել է Կրանովան։
Ոճաբանն ընդգծել է, որ Լը Պենը չի կարող իրեն թույլ տալ նմանվել Եղիսաբեթ թագուհու հարսին։
«Նախ՝ տարիքից ելնելով. Երկրորդ՝ պայմանավորված նրանով, որ նա առայժմ միայն թեկնածու է, այլ ոչ՝ իշխանության լիիրավ կրող։ Երրորդ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ֆրանսիան հանրապետություն է, իսկ Մեծ Բրիտանիան՝ միապետություն, տարբեր հիմքեր ու ավանդույթներ կան։ Քեյթն ու Մեգանը իշխանության խորհրդանիշներ են, իսկ Մարին ձգտում է դառնալ ոչ թե պարզապես խորհրդանիշ, այլ՝ մենեջեր»,- պարզաբանել է իմիջմեյքերը։
Ապրիլի 10-ին Ֆրանսիայում անցկացվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, 12 քաղաքական գործիչներ պայքարել են բարձրագույն պետական պաշտոնի համար։
Ապրիլի 13-ին վերջնականապես հաշվարկվել են առաջին փուլի արդյունքները՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել է 9,78 մլն ձայն (27,84%), իսկ Մարին Լը Պենը՝ 8,13 մլն ձայն (23,15%)։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...