17:07 20.04.2022
Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով Տավուշի մարզում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ Լիլա Փիթերսը այցելել է Թեղուտի դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել արևային կայաններում՝ օգնելով դպրոցին խնայելու էլեկտրաէներգիայի ծախսերը։ Հիդրոպոնիկ ջերմատունը ոչ միայն նպաստում է «Դպրոցական սնունդ» ծրագրին, այլև իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։
Թեղուտում, ի նշան համագործակցության, Լիլա Փիթրսը և Հայկ Ղալումյանը մրգատու ծառ են տնկել դպրոցի բակում։
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը այցելել է նաև մարզի առաջին ամբողջահատիկ ցորենի ալրաղաց և մոտակա հացաբուլկեղենի արտադրամասեր, որոնք արտադրում են ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց՝ երեխաներին հնարավորություն տալով սննդարար հաց ուտել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի շրջանակում:
Տիկին Փիթրսը մարզպետի և մարզպետի տեղակալի հետ ունեցած զրույցի ընթացքում ընդգծել է ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում։
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...