Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիք՝ ծանոթանալու համայնքների խոշորացման ծրագրի բացթողումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիք՝ ծանոթանալու համայնքների խոշորացման ծրագրի բացթողումներին

19:18 30.07.2018

Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ, հաղորդում են տարածքային զարգացման և կառավարման նախարարության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ  Տարածքային զարգացման և կառավարման նախարարության  Facebook-ի էջում մասնավորապես գրված է.

«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ։

Քաջարան համայնքում անցկացրած խորհրդակցության ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ մարզային այցելության նպատակն է տեղում ծանոթանալ խոշորացման ծրագրի արդյունքում գրանցված ձեռքբերումներին և բացթողումներին, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով որոնել առկա խնդիրների հաղթահարման ուղիները, ինչպես նաև անմիջականորեն հետևել վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

Քաջարան համայնքի ղեկավարը նախարարին զեկուցել է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, մանկապարտեզի և մարզահրապարակի կառուցման ծրագրերի մեկնարկի մասին և ներկայացրել համայնքում ընդգրկված բնակավայրերի կարիքները։ Նախարարը հորդորել է գալիք տարվա ծրագրերով Քաջարան համայնքի բյուջետային միջոցներն ուղղել առավելապես խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար կենսական նշանակություն ունեցող խմելու, ոռոգման ջրի, կոյուղու հիմնախնդիրների լուծմանը։ Ըստ նախարար Սուրեն Պապիկյանի՝ կենտրոնի և բնակավայրերի համաչափ զարգացման դեպքում միայն հնարավոր կլինի հաղթահարել մարդկանց օտարվածությունը և խոշորացման գործընթացում ակնկալել դրական արդյունքներ։

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մեղրի խոշորացված համայնք, որտեղ համայնքապետի, ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկել է համայնքային նշանակության հարցեր, լսել համայնքային իշխանության պատասխանատուների տեսակետները բազմաբնակավայր համայնքի հետագա զարգացման, կենտրոնացված բյուջետային միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Սուրեն Պապիկյանն այցելել է նաև Շվանիձոր և Ալվանք բնակավայրեր, հանդիպել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ծանոթացել Շվանիձոր գյուղի հարակից տարածքում գտնվող 16-րդ դարին պատկանող քահրիզների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին, որոնք միտված են լուծել բնակավայրի խմելու ու ոռոգման ջրի կենսական խնդիրը։

Աշխատանքային այցի վերջին օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Կարեն Համբարձումյանը Սիսիանի համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել Սիսիան, Տեղ, Տաթև և Գորայք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

08:28 15.05.2025

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

08:20 15.05.2025

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP