Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը:

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը:

«Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին եղե՞լ է «Աբրահամի համաձայնագրերին» միանալու առաջարկ, ի՞նչ է Երեւանը պատասխանել, արդյոք կողմերը՝ Երևանն ու Բաքուն այս համաձայնագրին միանալու մասին որևէ քննարկում, շփում ունեցե՞լ են, և եթե՝ այո, ո՞րն է Բաքվի դիրքորոշումը: Բադալյանը այս հարցերին չի պատասխանել:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սթիվ Ուիթքոֆը Breitbart կայքին տված հարցազրույցում չէր բացառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Լիբանանն ու Սիրիան միանան խաղաղության «Աբրահամի համաձայնագրերին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

21:17 05.08.2025

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

21:00 05.08.2025

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

Ռումինիայի կառավարությունը հայտարարել է, որ մահացել է նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։ «Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ռումինիայի պետության նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։ Իլիեսկուն ռումինացի ականավոր քաղաքական և […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:52 05.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղամաս 53-99 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, 48, 50, 50ա շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա […] ...

Նեթանյահուն երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Գազայի հարցով

20:40 05.08.2025

Նեթանյահուն երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Գազայի հարցով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նեղ կազմով հանդիպում է անցկացրել՝ նվիրված «անվտանգության հարցերին», հայտնում է վարչապետի գրասենյակը։ Նրա խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ «Քննարկման ընթացքում իսրայելական բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը ներկայացրել է Գազայի հատվածում հետագա գործողությունների տարբերակներ: Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է իրականացնել ռազմաքաղաքական կաբինետի կողմից կայացված ցանկացած որոշում»,-հայտնել են գրասենյակից: Ավելի […] ...

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

20:30 05.08.2025

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

Լիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

BACK_TO_TOP