16:31 20.02.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր ընթացել է առանց ամբաստանյալների և պայմանագրային պաշտպանների: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր-Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ 3 մասի բաժանված քրեական գործի քննությունը փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է: Դահլիճում այսօր, սակայն,ոչ մի ամբաստանյալ չի եղել: Դատաքննությունն ընթացել է միայն հանրային պաշտպանների ներկայությամբ:
Հիշեցնենք՝ նրանք նախորդ դատական նիստին լքել էին դահլիճը, քանի որ իրենց պաշտպանները գործադուլ էին անում և չէին ներկայացել դատարան: Դատարանը ամբաստանյալներին 10 ժամով դատական սանկցիայի էր ենթարկել: Այսօրվա նիստին պայմանագրային պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը և Հայարփի Հարությունյանը միջնորդեցին դահլիճ ուղեկցել իրենց պաշտպանյալներին, սակայն դատարանը մերժեց, քանի որ սանկցիայի ժամկետը չէր լրացել: Ի նշան բողոքի՝ պայմանագրային պաշտպաները ևս լքեցին դահլիճը:
SHANTNEWS- ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ փաստաբանների գործադուլն այս պահի դրությամբ ավարտվել է: Հաջորդ դատական նիստին ամբաստանյալների սանկցիայի ժամկետը վստահաբար դեռ լրացած չի լինի և SHANTNEWS- ի հարցին, թե արդյո՞ք մտադիր են հաջորդ նիստին ևս հեռանալ դահլիճից, պաշտպանը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ ամբաստանյալները հաջոդ նիստին դահլիճում կլինեն ընդմիջումից հետո, իրենք ևս այդ ժամանակ կմիանան նրանց:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման քրեական գործը բաժանվեց 3 վարույթի այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ դատաքննությունը տապալվում էր: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանի վարույթում է գտնվում 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործը: Նրանք մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ զավթելու, ինչպես նաև նույն եղանակներով երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և պահելու, զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև հրազեն ու ռազմամթերք հափշտակելու համար: Բացի այդ, մեղադրվում են հրկիզման եղանակով դիտավորությամբ տրանսպորտային միջոցներ ոչնչացնելու և սեփականատերերին խոշոր չափերի վնաս պատճառելու համար:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...
16:52 09.07.2025
Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...
16:45 09.07.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...
16:36 09.07.2025
Հրդեհ Վեդի քաղաքումՀուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...