Վրաստանում Սփյուռքի դեսպանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Վրաստանում Սփյուռքի դեսպանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով

14:15 24.04.2022

Ապրիլի 24-ի կապակցությամբ Վրաստանում Սփյուռքի դեսպան Էմիլ Սարգսյանն ուղերձ է հղել:

«Լռությունը, նշանակում է hամաձայն լինել այն սարսափելի ոճրագործության հետ, որ իրականացվել է հայ ազգի նկատմամբ։ Ասում են՝ ժամանակը բուժում է։ Ցավոք, արդեն 107 տարի է անցել, սակայն հայ ազգի սիրտը դեռ ցավում է։ Չգիտեմ, դեռ ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որ հայ ազգը մոռանա այս սարսափելի ոճրագործության մասին։ Սակայն, ուզում եմ ասել, որ երբեք չենք մոռանալու։ Ես երբեք չե՛մ պատրաստվում մոռանալ իմ  նախնիների տանջանքները և խոշտանգումների մեջ անցկացրած օրերը։ Սա մեր պատմությունն է և անպայման, միշտ և ամենուր, ուր էլ որ լինենեք, ինչպես էլ որ լինենք, պետք է պահանջենք ոճրագործներից ճանաչել իրենց մեղավորությունը։

Ապրիլի 24-ը ողբերգական օր է, որը հարգվում ու հիշվում է ամբողջ աշխարհի հայության կողմից՝ որպես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Օր՝ որի մասին, ցավոք սրտի, Վրաստանում շատերը չգիտեն։

1878 թվականին Օսմանյան կայսրությունում երեք միլիոն հայ էր ապրում։ Իսկ 1914 թվականին կայսրությունում հայերի թիվը կազմում էր՝ 1 845 450։ 1894-1896  թթ․ տեղի ունեցած ջարդերի ու կոտորածի, խոշտանգումների և Թուրքիաից հայերի փախուստի պատճառով հայ բնակչության թիվը մեկ միլիոնից ավելով կրճատվեց։

1915 թվականի ապրիլի 24-ին, այն օրը, որ այսօր նշվում է որպես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Կոստանդնապոլսում սկսվեց հայ մտավորական, կրոնական, քաղաքական էլիտայի մասայական ձերբակալությունները։ Հայ մտավորականության 800-ից ավելի ներկայացուցչի ձերբակալեցին, տանջանքների ենթարկեցին և սպանեցին։

Հայ ազգը մշտապես պայքարել է քրիստոնեության պահպանման, գոյության և ազատության համար։ Մեզ ենթարկում էին տանջանքների, խոշտանգումների, մեզ բռնաբարում էին, թալանում, սակայն ո՛չ մեկ և ո՛չ մի բան չկարողացավ մեզ կործանել։

Չե՛նք կարող մոռանալ մեր միլիոնավոր անմեղ զոհեին։ Հիշում ենք հայոց ցեղասպանությունը և պահանջում  նրա ճանաչումը։ Ես հավատում եմ, որ արդարադատությունը իրագործվելու է»։ Հաղորդում է Aliq Media-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP