19:22 20.02.2018
«Եթե մենք ասենք, որ Արցախյան շարժման հիմքը դրվել է 88 թվականին, ապա նեղացնում ենք դրա հնարավորությունները հարցի խորության տեսանկյունից: 88-ի շարժման սկիզբը դրվել է 1918 թվականին՝ Ադրբեջան պետության ստեղծմամբ: Դրանից հետո պարբերաբար Արցախի ժողովուրդը ընդվզել է, բողոքել պատմական անարդարության դեմ:
Այդպես շարունակվել է մինչև 60-ական թվականները: 60-ականներին հայ մտավորականները սկսեցին հարցն ավելի սրությամբ բարձրացնել, իսկ արդեն 1985 թվականին, երբ ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրապարակեց իր 3 սկզբունքները՝ դեմոկրատիա, հրապարակայնություն և «պերեստրոյկա», Արցախի ժողովուրդը պատմական անարդարության հարցը կրկին բարձրաձայնեց, բայց Գորբաչովը, չգիտեմ ինչի, պաշտպանեց ադրբեջանցիներին»,- նման կարծիք է հայտնել պատմաբան Հրայր Ուլուբաբյանը:
Նրա խոսքով՝ շարժման ներսում էլ էր պառակտում սկսվել: Եթե սկզբում կարգախոսը «Միացում»-ն էր, հետո արդեն քննարկում էին Ադրբեջանի կազմում մնալու և ինքնավարություն ունենալու տարբերակները:
«Միաբանությունը ճեղքվել էր: Ժողովրդական շարժմանը զուգահեռ սկսվեց նաև ԿԳԲ-ի գործունեությունը: Շարժման առաջնորդներ Իգոր Մուրադյանին և Վաչե Սարուխանյանին դուրս մղեցին շարժումից»,- վերհիշել է Ուլուբաբյանը 3 տասնամյակ առաջ կատարված դեպքերը:
13:49 15.05.2025
Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...
13:40 15.05.2025
Զելենսկին ժամանել է ԱնկարաԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...
13:32 15.05.2025
Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ շփումները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի։ Մտածեք այդ մասին. ամեն շաբաթ միջինում 5000 զինվոր է զոհվում», – ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի […] ...
13:25 15.05.2025
Արթիկցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արթիկ քաղաքի 47-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արթիկցի տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 37 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...
13:17 15.05.2025
Խորհրդարանը քննարկել է ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծըՄայիսի 15-ին խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն ԱԺ որոշմամբ կքնննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ: «Օրենքի նախագիծը միտված է բարելավելու մեր ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը: Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն […] ...
13:10 15.05.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով․ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ Անթալիա ժամանելով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։ Ռուբիոն նաև նշել է, որ […] ...