10:51 27.04.2022
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ապրիլի 26-ին՝ ժամը 22։55-ի սահմաններում, ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան միջպետական ավտոճանապարհի «ЖД» կամուրջ կոչվող հատվածում ՃՏՊ է տեղի ունեցել։
Դեպքի վայր մեկնած ԱԻՊԾ և ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ասկերան քաղաքի 24-ամյա բնակիչ Ս. Գ.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով, նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և հարվածել ճամփեզրին գտնվող փայտյա տնակին, այնուհետև գլորվել ձորը։
Տնակում գտնվող քաղաքացիները հարվածից նույնպես հայտնվել են ձորում և ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները` ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի մասնակցությամբ, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի 33-ամյա բնակիչ Ա.Մ-ին և Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Ա.Ի.-ին փրկարարական հատուկ միջոցներով հանել են ձորից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, այնուհետև շտապ բժշկական օգնության մեքենաներով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
22:39 14.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներումՀակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...
22:33 14.06.2025
Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունիցԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...
22:16 14.06.2025
NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն էԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...
21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...
21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբՌուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...