13:46 31.07.2018
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն այսօր ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ է անցկացրել: Երթուղիների ուղղություններն են` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան։ Մրցույթին հայտ է ներկայացրել 24 կազմակերպություն։ Ըստ նախարարության աշխատակիցների՝ սա արվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը լուծելու, վթարների թիվը hնարավորինս նվազեցնելու համար:
«Եթե կհիշեք, կառավարության դիմաց հունիսի 4-ին բողոքի ակցիա էր տեղի ունենում, մենք հանդիպել ենք և պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի նրանց գործառույթը մենք հիմա օրինականացնենք, որովհետև իրենք նախկինում կատարել են փաստացի կանոնավոր փոխադրումներ կանոնավորի անվան տակ: Իսկ հիմա՝ մրցույթից հետո, բոլորը կվերադառնան օրենքի դաշտ»,- այսօր լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը:
Shantnews.am-ի հիշեցմանը, թե մինչ այս էլ եղել են գրանցված, կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարողներ, բայց նրանց չի հաջողվել դաշտից դուրս մղել ոչ կանոնավորներին, իսկ վթարների մեծ մասը հենց ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների հետ է պատահում, ՀՀ տրանսպորտի կապի և ՏՏ նախարարությունից արձագանքնել են, թե ամիսներ առաջ կատարված փոփոխության համաձայն՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողը կանոնավոր ուղևորափոխադրում կատարելու համար պետք է ամեն մի երթուղու համար պետական տուրք վճարի՝ 150 հազար դրամ, ստանա թույլտվություն: Առանց այդ փաստաթղթի ՌԴ սահմանապահները փոխադրողին թույլ չեն տա հատել սահմանը: Այս պարագայում շատ ավելի ձեռնտու է գրանցվել որպես կանոնավոր, մտնել վերահսկելի դաշտ, տարվա համար վճարել 100 հազար դրամ և գործունեություն իրականացնել:
«Մենք մշակում ենք փոխադրողների հետ ավտոկայանների սերտ համագործակցության քաղաքականություն և գալու ենք այն կետին, որ ոչ ոք չկարողանա փոխադրում կատարել, քանի դեռ չի համագործակցում ավտոկայանի հետ: Մրցույթից հետո արդեն կլինի պարտադիր պայման՝ ավտոկայանների հետ պայմանագիր ունենալու վերաբերյալ, որպեսզի բոլոր փոխադրումներն իրականացվեն ավտոկայանի միջոցով, որպեսզի բացառենք, որ ամեն մեկն իր բակից փոխադրում կատարի: Եթե չեղավ թույտվություն, իրենք չեն կարող հատել սահմանը»,- հավելել է Փամբուկչյանը:
Ըստ փոխնախարարի՝ այսօր ստուգում են ընդհանուր տեխնիկական բնութագիրը, որից հետո տրանսպորտի վարչությունը պետք է արդեն տա իր գնահատականները, թե որ ընկերություններն են հաղթում:
«Ընթացակարգը մոտավորապես 10, 15 օր կտևի, որից հետո իրենք դեռ փոխադրող չեն համարվելու այնքան ժամանակ, մինչև համապատասխան կողմի հետ պարիտետները չկնքվեն»,- ասել են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...