13:27 27.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի ժամանակավոր բնակիչ Ն.Ե.-ի կողմից Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի վարչական տարածքում «Մերսեդես Բենս» ավտոմեքենայի սրահում իր կնոջ Գայանե Եգանյանի հետ վիճաբանելու ընթացքում՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավարությամբ, խոհանոցային դանակով հարվածելու և սպանելու, այնուհետև ավտոմեքենայում ինքնասպանության փորձ կատարելու նպատակով իր հետ նախապես վերցրած բենզինով այն հրկիզելու և արդյունքում այրվածքներ ստանալու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:59 14.06.2025
Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել Գյումրիում տեղացած կարկուտից: Մանրամասներ՝ տեսանյութում: ...
22:55 14.06.2025
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները համակարգելու մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Ամերիկացիները բանակցությունների ընթացքում միշտ ընդգծել են, որ սիոնիստական ռեժիմը չի ձեռնարկի որևէ ագրեսիվ գործողություն առանց իրենց համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ակնհայտ է, որ […] ...
22:46 14.06.2025
Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքերՀունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...
22:39 14.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներումՀակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...
22:33 14.06.2025
Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունիցԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...
22:16 14.06.2025
NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն էԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...