Չեմ կարծում՝ այն իրավիճակում ենք, որ ՌԴ-ի հետ անանուն աղբյուրների մակարդակով շփվենք. Բալայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.57 oC

Չեմ կարծում՝ այն իրավիճակում ենք, որ ՌԴ-ի հետ անանուն աղբյուրների մակարդակով շփվենք. Բալայան

14:17 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելու շուրջ Ռուսաստանից դիվանագիտական աղբյուրի միջոցով հնչող դժգոհություններին: Նա հայտնեց, որ Հայաստանը պնդելու է՝ այն գործընթացը, որ ՀՀ ԱԳՆ-ն առաջարկել է սկսել, տեղի ունենա ՀԱՊԿ կանոնադրության և համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան:

«Այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում, բացահայտել, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում, ես կողմնակից չեմ: Զարգացումներ կլինեն, այն մասը, որ հնարավոր կլինի հրապարակել, չենք հապաղի: Անանուն աղբյուրների տեղեկատվությունը մեկնաբանելն անշնորհակալ գործ է: ՌԴ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունները բոլոր մակարդակներով… չեմ կարծում՝ այն իրավիճակում ենք, որ անանուն աղբյուրների մակարդակով շփվենք իրար հետ, ունենք հստակ գործընկերային հարաբերություններ, շատ-շատ ուղիներ և հարթակներ՝ շփման. ես ուղիղ կապի մեջ եմ իմ գործընկերուհու հետ, փոխնախարարը և վարչության պետը՝ համապատասխան պրոֆիլային իրենց գործընկերների, նախարարը՝ իր գործընկերոջ հետ, ուստի չեմ կարծում, որ հրապարակային հարթակի կարիք ունենք՝ իրար ուղերձ հասցնելու համար»,- ասաց նա:

Բալայանը նշեց՝ այս գործընթացի շուրջ մտահոգություններ շատ կարող են լինել, սակայն իրողությունն այն է, որ դա մեր երկրի սուվերեն իրավունքն է՝ նախաձեռնելու գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց, ինչպես և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների իրավունքն է, անկախ նրանից՝ որ երկիրն է նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: ԱԳՆ խոսնակն ասաց, որ Խաչատուրովը վեց երկրների կողմից նշանակված գլխավոր քարտուղար է, տեսականորեն այլ երկրներ ևս կարող էին նրա փոփոխության գործընթաց նախաձեռնել, սակայն այժմ Հայաստանն է նախաձեռնել, առաջարկել սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Հիշեցնենք, որ Մոսկվայից դիվանագիտական աղբյուրի արձագանք էր հրապարակվել, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության մասին Երևանի հայտարարությունը պրոֆեսիոնալ չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP