19:53 27.04.2022
Չորեքշաբթի՝ ապրիլի 27-ին, «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է մատակարարումները Բուլղարիա և Լեհաստան այն բանից հետո, երբ երկրները հրաժարվեցին ապրիլի 1-ից ստացված գազի դիմաց վճարումը փոխանցել ռուբլով։
Ռուսական ընկերության մամուլի ծառայությունը նշել է, որ մատակարարումների վերականգնումը հնարավոր է միայն Bulgargaz-ից և PGNiG-ից միջոցներ ստանալուց հետո։ Այս դիրքորոշումը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ գազի մատակարարման դադարեցումը կարող է ազդել այլ երկրների վրա, եթե նրանք հետևեն Սոֆիայի և Վարշավայի օրինակին։
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել դադարեցնել բոլոր այն եվրոպական երկրների գազի մատակարարումները, որոնք հրաժարվում են ռուբլով վճարել։ Նրա կարծիքով՝ այդ ժամանակ քաղաքացիները կսկսեն պահանջներ ներկայացնել իրենց իշխանություններին։
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը տեղի ունեցածն անվանել է «շանտաժ» և «ռեկետ»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նման արձագանքը գործող պայմանագրերի խախտում է, և առաջարկվող պայմանները չեն երաշխավորում ո՛չ մատակարարումների կայունությունը, ո՛չ էլ գումարի անվտանգությունը։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը հայտնել է, որ իրավիճակը քննարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ և ստացել նրա աջակցությունը։ Բուլղարիան դեմ առ դեմ չի մնա «Գազպրոմի» հետ, խնդիրն ընդհանուր է Եվրամիության համար:
Նրանք նույն կերպ են արձագանքել Լեհաստանում տիրող իրավիճակին։ Երկիրն ակնկալում էր իրադարձությունների նման զարգացում, ինչի ապացույցն էին նախօրեին «Գազպրոմի» և ռուսական գազի երկրորդ խոշորագույն ընկերության՝ «Նովատեկ»-ի դեմ սահմանված պատժամիջոցները։
Համենայնդեպս, Վարշավան աշնանը չէր պատրաստվում երկարաձգել ռուսական գազի մատակարարումը, ուստի ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների գծով Լեհաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին նշել է, որ ստեղծված իրավիճակը պարզապես արագացրել է մերժումը։ Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարը ասել է, որ ապրիլի վերջի դրությամբ լեհական գազի պահեստարանները ապահովված են 76 տոկոսով, և երկրին դեֆիցիտ չի սպառնում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց դոլարով և եվրոյով գազի վաճառքը հրատապ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Մեկ շաբաթ անց պարզ դարձավ այն կոնկրետ սխեման, որը «Գազպրոմն» առաջարկեց արևմտյան գործընկերներին։ Նախ, հաճախորդները պետք է բացեին արժութային և ռուբլու հաշիվներ ռուսական «Գազպրոմբանկում», որպեսզի վճարման գումարը փոխանցեին առաջինին: Այնուհետ բանկը ինքնուրույն փոխակերպում է արժույթը և այն վերածում ռուբլու, իսկ հետո ընկերությունը վճարում է «Գազպրոմին» ռուբլու հաշվից։ Չնայած փոփոխությունների որոշակի ձևականությանը, Եվրոպայում դա համարում էին պայմանագրերի խախտում։
Բացի դրանից՝ մի քանի պետություններ հայտարարել են գազի մատակարարումները սահմանափակելու իրենց պատրաստակամության մասին։ Մասնավորապես, Իտալիան չի բացառել մայիսի սկզբին գազի դադարեցումը, իսկ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, արդեն Լեհաստան և Բուլղարիա մատակարարումների դադարեցումից հետո, հաստատել է, որ Հանրապետությունը Ռուսաստանին վճարելու է միայն եվրոյով։
Սլովակիայի գազի արդյունաբերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել ռուսական «Գազպրոմի» հետ և կշարունակի գազի դիմաց վճարել եվրոյով՝ համաձայն Եվրոպական հանձնաժողովի գործող համաձայնագրերի և առաջարկությունների։
Bloomberg-ը պնդում է, որ «Գազպրոմի» 21 հաճախորդներից 10 ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»։ Միաժամանակ չորս գնորդ արդեն վճարել է։ Ընկերությունների անունները նշված չեն։ Իր հերթին, Բրյուսելում ԵՄ կառույցներում ՏԱՍՍ-ի անանուն աղբյուրը պնդում է, որ Եվրոպան ցանկանում է ավելացնել մատակարարումները այն երկրների միջոցով, որոնք պատրաստ են ընդունել Ռուսաստանի պայմանները։ Սակայն նշվում է, որ այդ տարբերակը ժամանակավոր լուծում է, Եվրոպայի հիմնական նպատակը Ռուսաստանից գազի մատակարարումները նվազագույնի հասցնելն է կամ ամբողջությամբ հրաժարվելը։
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...