12:34 31.07.2018
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ հանդիպմանը լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված զարգացումները ՀԱՊԿ հեղինակության վրա ի՞նչ ազդեցություն կունենան:
«Մեր քայլը՝ դիմել ՀԱՊԿ գործընկեր երկրներին՝ փոփոխման գործընթաց սկսելու առաջարկով, ելնում է հենց այդ տրամաբանությունից, որ մեր ներգրավվածությունը շարունակի նպաստել այդ կառույցի ուժեղացմանը: ՀԱՊԿ-ում կարևորագույն փաստաթղթերն ընդունվել են հենց մեր նախագահությունների օրոք, օրինակ՝ ՀԱՊԿ զարգացման հայեցակարգը ընդունվեց հենց մեր նախագահության օրոք՝ 2016 թ. Երևանյան գագաթնաժողովում: Նախորդ նախագահության օրոք՝ 2009-ին, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասին համաձայնությունը կայացվեց»,- նշեց նա:
Բալայանն ընդգծեց՝ Հայաստանը տրամադրված է հետևյալ կերպ. որևէ քայլ պետք է չարվի, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը, այն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և սրա մասին իրենք տեղեկացրել են թե՛ հրապարակայնորեն, թե՛ գործընկերների հետ շփումներում: ԱԳՆ խոսնակը նշեց՝ Յուրի Խաչատուրովը դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է. քանի դեռ որոշում չի կայացվել՝ նրան փոխարինելու վերաբերյալ, նա շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
«Գործընթացը, որ մենք առաջարկել ենք սկսել, քննարկումները, որ ընթանում են, դեռ չեն նշանակում, որ պարոն Խաչատուրովն ազատված է այդ պաշտոնից: Ինչ վերաբերում է տեսական հնարավորություններին, պարզ է, որ նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի: Մենք ՀԱՊԿ-ում մինչև 2017 թ. մայիսի 2-ը ունեինք իրավիճակ, երբ նախորդ գլխավոր քարտուղարի լիազորություններն ավարտվել էին 2016-ի դեկտեմբերի 31-ին, և մինչև Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնում էր առաջին տեղակալը»,- ասաց Բալայանը:
Նա նշեց՝ նման պրակտիկա, նման հնարավորություն էլ ունեն, բայց այսօր Խաչատուրովը դեռ հանդիսանում է գլխավոր քարտուղար, և իրենք ելնում են այդ իրողությունից, իսկ թե նրան ո՞վ կփոխարինի, ինչպե՞ս, ի՞նչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, դա քննարկումների և կոնսենսուսով կայանալիք որոշման հարց է:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...