Արթիկ քաղաքում մեկնարկել են «Կայուն էներգետիկայի օրեր» եռօրյա միջոցառումների շարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Արթիկ քաղաքում մեկնարկել են «Կայուն էներգետիկայի օրեր» եռօրյա միջոցառումների շարքը

21:00 29.04.2022

Եվրոպական Միության «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի» EuropeAid/155713/DH/ACT/Multi դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ և «Համայնքների Միություն» ՀԿ հետ համատեղ իրականացվող «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի տեսանելիության բարձրացման նպատակով ապրիլի 28-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մեկնարկեցին «Կայուն էներգետիկայի օրեր» եռօրյա միջոցառումների շարքը։

Միջոցառումների նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը դպրոցական տարիքի երեխաների շրջանում, մայրաքաղաքից հեռու գտնվող համայնքների բնակիչներին ևս ծանոթացնել Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող կայուն էներգիայի զարգացման ծրագրերին, բարձրացնել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասին հասարակության իրազեկվածության մակարդակը, հնարավորություն տալ մարզի բնակչությանը ևս լինել տեղեկացված և օգտվել կայուն, հուսալի, շահավետ ու անվտանգ էներգիայի աղբյուրներից, նվազեցնել էներգիայի սպառման և ածխաթթու գազի արտանետումների ծավալները:

Հանրային իրազեկման միջոցառումներին մասնակցում են Արթիկի տարբեր դպրոցների շուրջ 90 աշակերտ։ Տարիքային տարբեր խմբերի աշակերտների համար այս օրերին կազմակերպվեցին երկօրյա ուսումնական միջոցառումների՝ կլիմայի փոփոխության, հարմարվողականության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ դասընթացների և մրցույթների անցկացում, ինտերակտիվ, ներառական, ներգրավող և զվարճալի մոտեցումերի կիրառմամբ: Միջոցառուման երրորդ օրը կայացավ նկարչական մրցույթ` «Կանաչ ապագա» թեմայով:

«Կայուն էներգետիկայի օրեր» եռօրյա միջոցառումների բացումը տեղի ունեցավ ապրիլի 28-ին ժամը 11:30 Արթիկ քաղաքում։ Իսկ ապրիլի 30-ին նախատեսվող «Կայուն էներգիայի տեխնոլոգիաներ» խորագրով վերականգվող էներգիայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և նախագծերի էքսպո-ցուցահանդեսի ավարտից հետո նախատեսվում է կարճ համերգ, որի ժամանակ էլ կհայտարարվեն միջոցառումների ընթացքում անցկացված մրցույթների հաղթողները, կտրվեն վկայագրեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP