Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական է, մենք պրոհայկական ենք. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RFI-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+26.09 oC

Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական է, մենք պրոհայկական ենք. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RFI-ին

15:38 31.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա այս մասին խոսել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե նախկինում լինելով լրագրող, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, ինչպես է վարչապետն իրեն զգում պետական պաշտոնյայի դերում թավշյա հեղափոխությունից հետո: «Ընդհանրապես հեղափոխությունները հիմնված են ընտրության վրա՝ կանգնել ինչ-որ պահի՞, թե՞ շարունակել այն: Հայաստանի դեպքում մարդիկ էին, որ որոշեցին, թե ես ինչ պիտի անեմ: Ես հասկացա, որ եթե փորձեմ միայնակ որոշել իմ ապագա քայլերը, մարդկանց հուսախաբ անելու վտանգի տակ կհայտնվեմ: Այսօր մենք շարունակում են հեղափոխությունը: Մենք բարձրացրել ենք խնդիրներ և մենք այստեղ ենք՝ դրանք լուծելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արդարադատության համակարգում կոռուպցիան վերացնելուն՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կաշառք վերցնող դատավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ չկոռումպացվածները՝ կաշխատեն ազատ ու անկախ: Նա նկատել է, որ վերջին տարիներին հարյուր հազարավոր գումարներ են ուղղվել արդարադատության համակարգի բարեփոխմանը: Կատարված աշխատանքներն այդ գումարները տրամադրած կառույցները որակել են որպես շատ արդյունավետ: Սակայն իրենք հասկանում են, որ համակարգում դեռևս կան չլուծված հարցեր:

Լրագրողը նկատել է, որ նոր կառավարությունում կանանց ներգրավվածության իմաստով ոչինչ չի փոխվել՝ 17 նախարարից միայն 2-ն են կին, ինչին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Այս օրերին ես չորս կին փոխնախարար եմ նշանակել: Նախկինում թավշյա հեղափոխություն տեղի չի ունեցել երկու հիմնական ուժերի՝ կանանց ու երիտասարդության պասիվության պատճառով: Այս քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությունն աննախադեպ էր: Ես համոզված եմ, որ գալիք տարիներին կանանց դերն ավելի կարևոր կլինի քաղաքական գործընթացներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հայրենադարձությանը՝ վարչապետը նկատել է, որ աշխարհասփյուռ հայերի ներուժը կարող է օգտակար լինել ոչ միայն տնտեսական ու մշակութային ոլորտներում, այլև հանրային կառավարման համակարգում: Բայց կան օրենսդրական սահմանափակումներ, օրինակ, այն, որ անձը կարող է նախարար դառնալ միայն այն դեպքում, եթե նա ՀՀ քաղաքացի է և Հայաստանում է ապրել վերջին չորս տարին:  Ինչն, ըստ Նիկոլ Փաշինյանի, արդյունավետ կարգավորում չէ՝ հաշվի առնելով աշխարհում հայերի սփռվածության փաստը։ «Նրանց ներգրավվածության բարձրացումը կարող է լինել մեծ հայրենադարձության քայլերից մեկը»,- հավելել է նա:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր մոտեցումները, որ Հայաստանում իշխանափոխությունը չի կրում միջազգային համատեքստ, և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները շարունակում են մնալ նույնը: «Մեր նպատակը ազգային շահերը, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելն է: Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական, ոչ էլ այլ բան է: Մենք պրոհայկական ենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց դա չի նշանակում, թե բանակցային գործընթացում պետք է հանդես գա վերջինիս փոխարեն: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ Արցախը լինի բանակցային գործընթացի լիակատար մասնակից: «Ես կարծում եմ, որ խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ այնքան կախարդական բանաձևի բացակայությունն է, որքան բանակցային գործընթացից կողմերից մեկի բացակայությունը: Եթե Բաքուն իսկապես ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի, պետք է հետաքրքրված լինի, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP