12:17 03.05.2022
Մայիսի առաջին երեքշաբթին նշվում է` որպես Բրոնխային ասթմայի համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից այն անցկացվում է 1998 թվականից ամեն տարի աշխարհի ավելի քան 80 երկրում:
Այս տարվա կարգախոսն է` «Լրացնել ասթմայի խնամքի բացթողումները»: Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել այս հիվանդության նկատմամբ, բարձրացնել բնակչության տեղեկացվածության աստիճանը, դրա բուժման ու ախտորոշման ուղիների նկատմամբ, ինչպես նաև բարելավել ասթմա ունեցող մարդկանց կյանքը:
Բրոնխային ասթման ընդգրկված է հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների խմբում: Այն օդատար շնչառական ուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, հիմնական կլինիկական նշանը արտաշնչական շնչարգելության նոպան է: Ասթմայի ախտանիշներից են նաև հազը, խզզոցները և կրծքավանդակում դիսկոմֆորտը:
Այս ախտանիշները պարոքսիզմալ են և հաճախ սրանում են գիշերային ժամերին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2019 թվականին բրոնխային ասթմա ունեցող անձանց թիվը կազմել է շուրջ 262 միլիոն, շուրջ 300 միլիոն մարդ ներկայումս ունի ասթմա, 2019 թվականին այս հիվանդությունից արձանագրվել է 461.000 մահվան դեպք:
Բրոնխային ասթման երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդությունն է: Ավելի հաճախ հիվանդանում են մինչև 15 տարեկան երեխաները (հատկապես տղաները): Առաջին նշանները կարող են դիտվել 1-7 տարեկանում, 15-30 տարեկանում հիվանդանալու հավանականությունը նվազում է, իսկ 40 տարեկանից հետո կրկին մեծանում, ընդ որում` մինչև 65 տարեկան կանանց շրջանում հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց շրջանում:
2020 թվականին ՀՀ բնակչության ընդհանուր հիվանդացությունն ասթմայով և ասթմատիկ ստատուսով կազմել է 5565, որից 14%-ը կազմել են 0-14 տարեկան երեխաները և 3.6%` 15-17տարեկան երեխաները: ՀՀ- ում ասթմայով և ասթմատիկ ստատուսով դիսպանսերային հսկողության տակ գտնվող 0-14 տարեկան պացիենտների թիվը 1995 թվականից 2010 թվականն աճել է 42%-ով, իսկ 2010 թվականից 2020 թվականը` 46%-ով:
Բրոնխային ասթմա հիվանդությունը բուժում չունի, սակայն ինհալացիոն դեղամիջոցներով հնարավոր է վերահսկել հիվանդությունը և թույլ տալ ասթմա ունեցող անձանց վարել նորմալ, ակտիվ կյանք: Բուժման համար կիրառվում են երկու խումբ դեղորայքներ` բրոնխալայնիչներ, որոնք լայնացնում են շնչուղիները և թեթևացնում ախտանիշները և ստերոիդներ, որոնք նվազեցնում են շնչուղիների բորբոքումը: Ինհալատորների օգտագործումը բարելավում է ասթմայի ախտանիշները և նվազեցնում ծանր նոպաների և մահվան վտանգը:
Բրոնխային ասթմայի սրացում առաջացնող ռիսկի գործոններն են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գրգռող գազերը, օդի աղտոտվածությունը, ակտիվ և պասիվ ծխելը, եղանակային գործոնները, շնչառական համակարգի ինֆեկցիաները, հղիությունը, որոշակի դեղորայքի և սննդամթերքների ընդունումը: Ծխախոտի ծխի ազդեցության նվազեցումը կարևոր է ինչպես ասթմայի առաջնային կանխարգելման, այնպես էլ հիվանդության կառավարման համար: Բրոնխային ասթմա ունեցող անձանց մոտ, ովքեր չեն ստանում պատշաճ բուժում, կարող են զարգանալ քնի խանգարումներ, օրվա ընթացքում հոգնածություն և ուշադրության կենտրոնացման նվազում:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...