Կայացել է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը. հայտնի են հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

Կայացել է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը. հայտնի են հաղթողները

14:38 03.05.2022

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը 10-րդ անգամ անցկացվել է ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի և 53 ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ավանդական հուշամրցաշարը:

Հուշամրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Վանաձորի թիմերը:

Մրցաշարի մասնակիցները, առանց տարիքային սահմանափակման, մրցել են 10 մ (4․5 մմ) հեռավորությունից հետևյալ զինատեսակներից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ։

Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարի օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Նարեկ Դեմիրխանյանը, իսկ կանանց պայքարում՝ Միլենա Պողոսյանը: Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց մրցաձևում տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Բենիկ Խլղաթյանը, իսկ կանանց պայքարում՝ Օիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը: Վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևում հաղթողներ են ճանաչվել Հովհաննես Մարգարյանն ու Գոհար Հարությունյանը:

Վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 2 x 20 կրակոց, տղամարդկանց պայքարում էլ 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Հովհաննես Մարգարյանը, իսկ կանանց պայքարում՝ Արուսյակ Գրիգորյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացել են դիպլոմներ, մեդալներ և դրամական պարգևներ։ Պարգևատրվել են նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները։

Հանձնաժողովի որոշմամբ՝ մրցման ուժեղագույն մարզիկ է ճանաչվել Հովհաննես Մարգարյանը, որը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից ստացել է հավաստագիր և դրամական պարգև։

Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը մեդալներ նվաճած մարզիկները, ինչպես նաև Էլմիրա Կարապետյանը և նրանց անձնական մարզիչներն արժանացել են նվերների և դրամական պարգևների:

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն էլ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի 90-ամյա հուշամեդալ է շնորհել ՀՀՖ նախագահին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

19:22 23.07.2025

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

19:15 23.07.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

19:08 23.07.2025

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

18:59 23.07.2025

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ «Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց […] ...

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

18:55 23.07.2025

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

Հուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...

BACK_TO_TOP