16:01 03.05.2022
Կարևորում եմ երկու ժողովուրդների ավանդական ջերմ բարեկամությունը և բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Բաբկեն Թունյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արթուր Դավթյանը, Լիլիթ Մինասյանն ու Արմեն Խաչատրյանը:
Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները թեպետ սահմանափակ են, սակայն հաճախ պաշտոնական դիվանագիտությունից ավելի ճկուն են, կարող են առաջ մղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող շահերն ու խնդիրները:
Վլադիմիր Վարդանյանը բարեկամական խմբի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցության և Արցախի ճանաչումը պահանջող բանաձևի ընդունման համար: Խոսելով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից՝ բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի` Ֆրանսիայի դերակատարությունը: Նա բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և գերեվարված այլ անձանց հայրենադարձման խնդիրը՝ ակնկալելով այս հարցում ֆրանսիացի գործընկերների աջակցությունը:
Միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման առումով կարևորվել է երկկողմ դիրքորոշումների ներդաշնակեցումը: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ տնտեսական համագործակցության մակարդակը զիջում է քաղաքականին և կարևորել հատկապես Հայաստանի ու Ֆրանսիայի համայնքների և մարզերի միջև կապերի աշխուժացումը: Բարեկամական խմբի ղեկավարն առանձնահատուկ նշել է երկու ժողովուրդների մշակութային ընդհանրություններն ու համատեղ ծրագրերը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-ֆրանսիական փոխգործակցության առավել ակտիվացումը` այս հարցում ընդգծելով միջխորհրդարանական կապերն ու հատկապես բարեկամական խմբերի դերը: Առանձնահատուկ է համարվել այն դերակատարությունը, որն ունի ֆրանսահայ համայնքը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է 2021թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Ֆրանսիա այցի ընթացքում վերաստորագրված Ֆրանսիայի Սենատի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության համաձայնագրի կարևորությունը:
Բարեկամական խմբի անդամները մանրամասներ են ներկայացրել տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ, անդրադարձել միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը: Կարևորվել է Արցախի խնդրի կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը: Տնտեսական կապերի աշխուժացման համատեքստում նշվել է, որ մեր երկրում ֆրանսիական կապիտալով բազմաթիվ ընկերություններ են գործում, և պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ:
13:47 23.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...
13:33 23.07.2025
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...
13:20 23.07.2025
Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակովՍևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...
13:07 23.07.2025
Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցՀուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...
12:54 23.07.2025
Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներՀուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...
12:40 23.07.2025
ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներինՍտոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...