ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը համաձայնություն տվեց Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը համաձայնություն տվեց Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին

15:12 04.05.2022

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվեց ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը: Այն հանձնաժողովի կարծիքին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն: Հանձնաժողովը համաձայնություն տվեց Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին, տեղեկացրին ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Վլադիմիր Նարիմանյանը:

Ըստ ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագծի՝ Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի չափաքանակը համապատասխանում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված առավելագույն չափաքանակին:

Վլադիմիր Նարիմանյանը նշեց, որ ընթացիկ տարվա ոռոգման համակարգերի ժամանակացույցում ամրագրվել է ոռոգման ջրի պահանջարկի հավելագրում անցյալ տարիների համեմատությամբ և գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաների գերազանցում:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվեցին «Արփա-Սևան» թիվ 2 թունելի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքները: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Թարվերդյանը նշեց, որ ուսումնասիրության ընթացքում «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից հայտնաբերված է թունելի 29 վթարված հատված:

Հանձնաժողովի նիստի օրակարգում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի բազալտների հանքավայրի երեք տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերը և «Sabroll Pty Ltd» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ն-բակտեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կենսաբանական ծագման ազոտական պարարտանյութի արտադրության ծրագիրը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը կներկայացնի կարծիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

20:17 23.07.2025

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...

SHANTNEWS

20:00 23.07.2025

SHANTNEWS

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

19:57 23.07.2025

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

19:52 23.07.2025

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

19:45 23.07.2025

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

BACK_TO_TOP