16:10 04.05.2022
Շիրակի մարզում այսօր տրվել է «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ՄԱԿ-ի ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և ծրագրի կարևորությանն է անդրադարձել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը․
«Շատ ուրախալի է, որ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը Շիրակում է տրվում։ Մեր մարզը միշտ էլ աչքի է ընկել ակտիվ կանանց դերակատարությամբ։ Գենդերային հավասարությանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում, իհարկե, անելիքներ դեռ կան։ Բայց նաև վստահ եմ, որ եթե կա ձգտում, կան հնարավորություններ ու կարողություններ՝ կանայք միանշանակ կկարողանան առաջ գնալ և նրանց դերն առավել կբարձրանա։ Ծրագրին հաջող ընթացք եմ մաղթում և վստահ եմ, որ արդեն մեր կողմից նախանշված քայլերով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նատսվլիշվիլին, խոսելով կանանց տնտեսական զորացման մասին, ընդգծել է համագործակցության կարևորությունն ու կանանց դերի բարձրացման անհրաժեշտությունը։
Ներկայացվել է ծրագրի հայեցակարգը, միջոցառումների շրջանակը, առաջին փուլի հիմնական արդյունքները, ինչպես նաև քննարկվել են Շիրակի մարզում և, ընդհանրապես, Հայաստանում կանանց տնտեսական զորացման հնարավորություններն ու մարտահրավերները:
Այնուհետև անցկացվել է պանելային քննարկում, որի ընթացքում կին առաջնորդները խոսել են Հայաստանում կանանց տնտեսական գործունեության համար նպաստավոր գործոններից։
19:57 23.07.2025
Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:45 23.07.2025
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններՀեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...
19:30 23.07.2025
Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներինՀուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...