16:31 04.05.2022
Մայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմանում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ուշագնաց վիճակում ընկած մի կնոջ, հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմանում, Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ․-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեջ» ավտոկանգառի հարակից տարածքում, նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։
Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն այդ քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։
Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննչական խումբը, պարեկներն ու ոստիկանները պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Նելլի Գ․-ն էր։
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
20:17 23.07.2025
Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով19:57 23.07.2025
Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:45 23.07.2025
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններՀեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...
19:30 23.07.2025
Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներինՀուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...