16:45 04.05.2022
«2020թ. ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողությունները և ադրբեջանական զորքերի ապօրինի ներկայությունը մեր երկրի որոշ հատվածներում սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները»,- ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը` մայիսի 4-ին ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «2021թ. ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:
Նա նշել է, որ 2020թ. և 2021թ. խիստ անհրաժեշտ է եղել 24-ժամյա ռեժիմով փաստահավաք աշխատանքների իրականացումը:
Հաշվետու տարում ինտենսիվ աշխատանք է տարվել ռազմական գործողությունների համատեքստում Ադրբեջանի զինված ուժերի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու և դրանք միջազգային կառույցներին ներկայացնելու համար:
Նշվել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմն այս աշխատանքները կատարել է համավարակի պայմաններում:
2021թ. Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ պարբերական այցեր են կատարվել սահմանամերձ բնակավայրեր, որոնց արդյունքում մշակվել և իրավասու պետական մարմիներին ու միջազգային կառույցներին են ներկայացվել զեկույցներ` արձանագրված խախտումների վերաբերյալ:
Կատարված արձանագրումների հիման վրա որպես հիմնարար առաջարկություն է ներկայացվել Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի հարևանությամբ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը, որն իր արտացոլումն է գտել ԵԽԽՎ այս տարվա հունվարին ընդունված բանաձևում:
Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է ՄԻՊ-ի գործունեության երաշխիքներին: Նշվել է, որ Պաշտպանի աշխատանքի արդյունավետության գրավական են նաև այն օրենսդրական երաշխիքները, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ անկախության անհրաժեշտ մակարդակ:
Ըստ նրա` գործնականում Պաշտպանն արձանագրել է դեպքեր, որոնք պարունակել են իր գործունեության խոչընդոտների իրական վտանգներ: Դրանցից մեկը Պաշտպանի գործունեության իրականացման կապակցությամբ կեղծ էջերից կամ օգտահաշիվներից ատելության, վիրավորանքի, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումն է եղել:
Նշվել է նաև, որ Պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագիրն անտեսել է Պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ:
Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է ՄԻՊ-ի օրենսդրության կատարելագործման գործառույթի իրականացումը:
Նախորդ Պաշտպանն ընդգծել է ՄԻՊ-ի և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը:
Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների 2021թ. նոյեմբերի պաշտոնական բնորոշմամբ Հայաստանում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում? Նշվել է նաև, որ ՄԻՊ-ը զսպումների և հակակշիռների արդեն իսկ գործող համակարգ է ապահովում?
ԵԽԽՎ-ի 2022թ. հունվարի բանաձևում ևս մեկ անգամ անդրադարձել է Պաշտպանի հաստատությանը` որպես զսպումների և հակակշիռների ապահովման արդյունավետ հաստատության: Նշվել է, որ Պաշտպանի անկախությունն ամուր կերպով հաստատվել է:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև վիճակագրություն: Եթե 2020թ. ստացվել է 14780 դիմում-բողոք, ապա 2021թ. դրանք անցել են 21000-ի սահմանը:
Դրական լուծում ստացած դիմումների դինամիկան հետևյալն է` 2020 թ. 2200 է, իսկ 2021թ. այդ դիմումների թիվը 2750-ից ավելի է:
Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2022թ. հունվարին հրապարկված հանրային կարծիքի հարցման արդյունքներով Պաշտպանի գործունեությունից գոհ է եղել հարցմանը մասնակից քաղաքացիների 68 տոկոսը:
Նա կարևոր է համարել այն հանգամանքը, որ ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը և «ՀՀ ՄԻՊ-ի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը հրապարակվել են նախորդ Պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ընթացքում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են բնագավառում առկա խնդիրներին, Պաշտպանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին?
Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում դրական են գնահատել ՀՀ ՄԻՊ-ի 2021թ. տարեկան հաղորդումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը չափազանց կարևոր դերակատարում ունի մեր հասարակության ձևավորման և պետականության ամրապնդման ու կատարելագործման հարցում: «Մեր պետությունը վերջին 30 տարում ամբողջատիրական համակարգից անցում է կատարում դեպի ժողովրդավարական համակարգ, որն ունի դրական առումով իր չափազանց կարևոր կողմերը և, իհարկե, ունի ներքին բարդություններ»,- ասել է ԱԺ պատգամավորը: Նա կարևոր ձեռքբերում է համարել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձևավորումն ու կայացումը: Ըստ Վիգեն Խաչատրյանի` ՄԻՊ-ը վատ չի կատարել իր պարտականությունները: Պատգամավորն առաջարկել է օրենսդրորեն ամրագրել, որ Պաշտպանը պաշտոնավարումից հետո առնվազն 5 տարի չի կարող զբաղեցնել քաղաքական որևէ պաշտոն, քանի որ Պաշտպանը պետք է լինի անկախ, հեռու մնա պաշտոնավարման ընթացքում քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունից:
«Մեր իրավունքները սկսվում են մեր ազատություններով: Մեր հանրապետությունը պետք է լինի ազատ երկիր: Քաղաքացիներն իրենց երկրում պետք է լինեն ազատ: Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը ձևափոխվի»,- ասել է պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության անհնազանդության ակցիաներին` նա նշել է, որ փողոցում մի գործընթաց է, որի նպատակը քաղաքացու ազատությունները խլելն է: Նշվել է, որ քաղաքացու կարևորագույն ազատություններից է իշխանություն ընտրելու իրավունքը: Պատգամավորի հավաստմամբ` ընդդիմադիրները մի թեզ են նետել հանրության մեջ, թե գործող իշխանությանը կողմ քվեարկած 680000 ընտրողները սխալվել են: «Մենք պետք է ուղիղ խոսենք հասարակության հետ: Ընդդիմությունը քաղաքական գործունեություն է իրականացնում առանց բովանդակության: Նրանք ժողովրդի մեջ սերմանում են անվստահություն` սեփական ճակատագիրը տնօրինելու տեսանկյունից»,- ասել է ԱԺ պատգամավորը:
Նշվել է նաև, որ մենք պետք է կարողանանք սթափ կառավարել մեր երկրի ներկան ու ապագան:
Եզրափակիչ ելույթում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել խորհրդարանական մշտական հանձնաժողովների հետ ինտենսիվ գործակցությունը:
20:17 23.07.2025
Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ ԽաչանովԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...
19:57 23.07.2025
Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:45 23.07.2025
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններՀեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...