15:45 06.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 5-ին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսին: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը:
«Սխալ վարքագիծ» գրքում ներկայացված է հետաքրքրաշարժ պատմություն ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին: Գիրքը հրատարակել է «Անտարես» մեդիա հոլդինգը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ համալսարանը, լինելով ինժեներական կրթության և գիտելիքի կենտրոնատեղի, ողջունում է նմանօրինակ միջոցառումները: «Այս գրքում, ըստ էության, այնպիսի մոտեցումներ կան, որոնք ոչ ֆորմալ են և գիտության, փիլիսոփայության, հոգեբանության համադրության արդյունքում են ծնվել»,- ասել է ռեկտորը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ հպարտ է հերթական գրքի տպագրությանն աջակցելու համար: «Այն, ինչ այսօր հասարակությանը չի բավականացնում, ամբողջովին չի հերիքում, հիմնականում գալիս հասնում է գիտությանը, գիտելիքին ու կրթությանը: Ուրախ եմ, որ գիրքը տպագրվեց, ուրախ եմ, որ մեր վաղեմի բարեկամ, այժմ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանն է այն խմբագրել»,- ասել է նա: «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյան էլ նշել է, որ ցանկացած գիրք մինչև չներկայացվի մայրենի լեզվով, հասարակության լայն շրջանակի կողմից դժվար ընկալելի կլինի: «Մենք փորձում ենք տարբեր բնագավառի համար հայերենի բառապաշար ստեղծել, ամենակարևորն այն է, որ վաղվա ուսանողի, գիտնականի մտքում հայերենը լինի»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ գրքի խմբագրման ընթացքը իր՝ որպես տնտեսագետի համար շատ կարևոր է եղել, և որոշ երևույթների սկսել է այլ դիտանկյունից նայել: Նախագահ Խաչատուրյանը գրքի խմբագրման աշխատանքներն իրականացրել էր նախքան պետական բարձր պաշտոն զբաղեցնելը:
«Մեզ համար տնտեսագիտության մեջ վարքագիծը հաշվի առնելը, գնահատելը կամ ընդհանրապես կառավարման մեջ օգտագործելը՝ երկրորդական, երրորդական կամ տասներորդական նշանակություն ուներ։ Շատ ավելի կարևոր էր կենտրոնացված պլանային համակարգը, ըստ որի՝ որոշումները մեր փոխարեն էին կայացվում: Այս ամեն ինչը, վարքագծային տնտեսագիտությունը, ընդհանրապես՝ վարքագիծը հաշվի առնելը շատ օտար էր,- ասել է Վահագն Խաչատուրյանը և հավելել, որ այսօր շատ երևույթներ այլևս նույնը չեն: -Պլանային տնտեսությունից անցումը շուկայական ազատ տնտեսության՝ լրացուցիչ բացատրությունների կարիք էր պահանջում և մենք՝ տնտեսագետներս, փորձում էինք հասկանալ, թե մեր կյանքում հայտնված առանձին երևույթներն ինչի հետևանքով են առաջանում։ Եվ այսպես՝ վերջին տարիների ուսումնասիրությունների համաձայն՝ դրանք ավելի շատ հոգեբանական նշանակություն ունեն և հոգեբանական գործոնը շատ ավելի կարևոր է, քան տնտեսագիտական ընդհանուր մոտեցումներով, սկզբունքներով կամ մեթոդներով տեղի ունեցող երևույթները ներկայացնելը»:
Հանրապետության նախագահը, իր խոսքն ուղղելով տնտեսագետներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին ասել է. «Սա ավելի շատ գիրք է ձեզ համար։ Գրքում կգտնեք շատ հարցերի պատասխաններ, որոնք հնարավոր է փնտրում եք ձեր բիզնես գործունեությունն իրականացնելու ընթացքում, հարցերի պատասխաններ, թե ինչու սա այսպես ստացվեց կամ չստացվեց»։
Վահագն Խաչատուրյանի խոսքերով՝ Ռիչարդ Թեյլերն իր բոլոր եզրակացությունների մեջ որևէ կարծիք չի հայտնել, մինչև հանգամանալից ուսումնասիրություններ չի կատարել, մինչև թվերը մանրամասն չի վերլուծել: «Իր խորհուրդը մեզ բոլորիս, տնտեսագետներիս հետևյալն է՝ հավաքեք թվեր, տվյալներ և միայն դրանից հետո կկարողանաք ընդհանուր եզրակացություններ անել։ Սա շատ կարևոր է նաև հատկապես դասախոսական կազմի, բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Շատ դեպքերում մենք մեծամտանում ենք, ասում՝ արդեն ամեն ինչ գիտենք և չենք ուզում խորանալ տեղի ունեցող իրադարձությունների մեջ, չենք ուզում տվյալներ հավաքել, չենք ուզում հասկանալ, թե ինչն է պատճառը, և արդյունքում տուժում ենք»։
Նախագահը համոզմունք է հայտնել, որ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիրքը կգրավի ընթերցողի ուշադրությունը: «Խմբագրման աշխատանքների ընթացքը լավագույնն է եղել ինձ համար։ Այս գիրքը նոր արժեքներ է ձևավորում: Ես ինքս զգում եմ, որ տեղի ունեցող մի շարք երևույթների այժմ այլ կերպ եմ նայում,- ասել է նախագահը: Ամեն ինչ ենթակա է փոփոխման, հավերժական չէ, լիարժեք, ամբողջական չէ և այս առումով՝ ցանկացած նոր նախաձեռնություն իրականացնելիս, ծրագրեր կազմելիս պետք է հաշվի առնենք, որ ամեն ինչը, մեր ծրագրերը կարող են, անկախ մեզնից կամ մեր ծրագրածից, փոփոխվեն, և մենք պետք է դրան պատրաստ լինենք: Մի կարևոր հանգամանք ևս կա՝ պետք է ապագային նայել լավատեսությամբ, այն հավատով, որ մենք կարող ենք փոխել մեր կյանքը, որ հնարավորություններ ունենք և կարող ենք նոր հաջողություններ գրանցել»,- եզրափակել է նախագահ Խաչատուրյանը։
Միջոցառման ընթացքում Թեյլերի մոտեցումների և գաղափարախոսության մասին ելույթներ են ունեցել ոլորտի առաջատար մասնագետները: Նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել տարբեր հարցերի:
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...