14:19 21.02.2018
Ռուսական կոնյակի շուկայի ծավալը 409 միլիոն եվրո է եղել 2015-2016 թվականներին։ Դրանից մոտ 50 միլիոն մոլդովական, ղազախական, ադրբեջանական և նմանատիպ կոնյակներին է բաժին հասնում։ Մնացածը՝ հայկական ու ֆրանսիական կոնյակներն են։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Ֆրանսիացիները ռուսական շուկա արտահանում են ծավալով ավելի քիչ, բայց անհամեմատ ավելի բարձր միջին գնով, քան Հայաստանը», – նշեց Հարությունյանը։
Քանի որ Հայաստանն ավելի ցածր գնով է արտահանում, տոննաժային ծավալն ավելի մեծ է։ Սակայն պատգամավորի խոսքով՝ վերջերս արտադրողները սկսել են Հայաստան ներկրել էժան սպիրտ, որից այստեղ սարքում ու Ռուսաստան են ուղարկում ավելի ցածր գնով կոնյակ, ինչը վտանգի տակ է դնում հայկական կոնյակի արտահանումը, քանի որ մրցակից մոլդովական, ղազախական և ադրբեջանական կոնյակներն այս «տարածքում» կարող են մրցել դրա հետ։
«Դրսից անօրակ սպիրտի մուտքը Հայաստան պետք է դժվարացնել։ գործիքակազմը բացառապես շուկայական է, ոչ մի վարչական ազդեցություն չի կարող լինել … դա կբերի տեղական խաղողի նկատմամբ մեր արտադրողների պահանջարկի ավելացում», – նշեց պատգամավորը։
Հարությունյանի խոսքով՝ այդ դեպքում Հայաստանը կարող է տեղական խաղողով ստանալ ավելի բարձրորակ կոնյակ։ Եվ եթե արտադրողները կոնյակի գները չբարձրացնեն, կկարողանան պահպանել իրենց շուկան Ռուսաստանում։
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան19:36 05.08.2025
FT. Թրամփի հետ կապված զենքի արտադրողները կստանան բազմամիլիարդ դոլարի պետական պայմանագրերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ սերտորեն կապված ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ընկերությունները միլիարդավոր դոլարների պետական ֆինանսավորում կստանան հուլիսի սկզբին Կոնգրեսի կողմից ընդունված ծախսերի մասին օրինագծի համաձայն, ասվում է Financial Times (FT)-ի հոդվածում։ Պաշտպանության և անվտանգության վրա կառավարության նոր ծախսերից ամենաշատը կշահեն Anduril Industries-ը և Palantir Technologies-ը, որոնք պատկանում են միլիարդատերեր Փիթեր Թիլին և Փալմեր Լաքիին, […] ...
19:25 05.08.2025
Զելենսկին պնդել է, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության դադարեցումըՎլադիմիր Զելենսկին պնդում է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկել է ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված քայլերը, հակառուսական պատժամիջոցները և Վաշինգտոնի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը։ «Գլխավորը, իհարկե, պատերազմի դադարեցումն է։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ նախագահին ազնիվ և երկարատև խաղաղության համար նրա բոլոր ջանքերի համար։ Այսօր մենք […] ...
19:13 05.08.2025
Հովհաննես Բաչկովը և Գուրգեն Հովհաննիսյանը առաջին անգամ ընդգրկվել են WBA վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակումՊրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (8-0) և Գուրգեն Հովհաննիսյանը (9-0) առաջին անգամ ընդգրկվել են Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։ Բաչկովն առաջին կիսամիջին քաշային կարգում բարձրացել է 8-րդ տեղ։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը ամերիկացի Գարի Անտուան Ռասելն է։ Հուլիսի 2-ին Բաչկովը Թուրիքիայում նոկաուտով հաղթել էր Կոլիսանի Նդոնգենիին և նվաճել IBA International տիտղոսը, […] ...
19:05 05.08.2025
ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին զենքի արգելք սահմանելՄԱԿ-ի 35 հատուկ զեկուցողներից և փորձագետներից բաղկացած խումբը, որը գլխավորում է օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն, կոչ է արել միջազգային հանրությանը զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ և լուծարել Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF): Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Խումբը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող […] ...
18:55 05.08.2025
Թրամփը հայտարարել է, որ հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ «Հավանաբար՝ ոչ», – ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը մայիսի 4-ին հայտարարել է, որ չի մտադիրվում երրորդ անգամ վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Թրամփը հավելել է, որ իր կողմնակիցները անընդհատ կոչ են անում իրեն ապագայում երրորդ ժամկետով առաջադրվել, սակայն ինքը դա […] ...
18:45 05.08.2025
Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խստացրել է ֆուտբոլիստների մարզումային գործընթացը, որպեսզի կարգապահությունը բերվի ավելի բարձր մակարդակի։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Մադրիդցիների գլխավոր մարզիչը պահանջել է, որ ֆուտբոլիստները մարզումից 1 ժամ առաջ լինեն մարզաբազայում, ինչը տարբերվում է նախորդ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մոտեցումից: Իտալացին պահանջում էր, որ խաղացողները տեղում լինեն մարզման մեկնարկից կես […] ...