Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Նիդերլանդների վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Նիդերլանդների վարչապետ

23:50 11.05.2022

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն հավատացած է, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուտեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կմ հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածությունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք»,-ասաց Ռութեն:

Նա հիշեցրեց Ասսենում Դրենցի թանգարանում նախորդ օրը բացված «Արարատի ստվերի ներքո. հին Հայաստանի գանձերը» ցուցադրության մասին՝ հույս հայտնելով, որ շուտով նաև ինքը կայցելի:

«Մենք հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք արդեն 30 տարի: 2020 թվականին Նիդերլանդների դեսպանությունը բացվեց, և դա հաստատում է մեր երկկողմ հիանալի հարաբերությունները: Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ ՀՀ կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո շատ մեծ պլաններ ունի, շատ բաներ կան խոսելու: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած բարդ իրավիճակներ և պայմաններ երբեմն լինում են»,-ասաց Նիդերլանդների վարչապետը:

Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել. մեծ պայքար է գնացել կոռուպցիայի և այլ խնդիրների դեմ:

«Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես շատ եմ գնահատում Փաշինյանի կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կհովանավորենք ամեն կերպ»,-ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:26 23.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

20:17 23.07.2025

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...

SHANTNEWS

20:00 23.07.2025

SHANTNEWS

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

19:57 23.07.2025

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

19:52 23.07.2025

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

19:45 23.07.2025

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...

BACK_TO_TOP