14:20 12.05.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ Օդեսայի շրջանում ոչնչացվել է ուկրաինական С-300 զենիթահրթիռային համակարգի ուղղորդման ռադիոտեղորոշման կայան։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է նաև, որ Խարկովի մարզի Կորոտիչ շրջանում ոչնչացվել է С-300 զենիթահրթիռային համակարգ։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Ուկրաինայի 5 շրջաններում վերջին մեկ օրում ոչնչացվել է 13 ԱԹՍ։ Բացի դրանից՝ խոցվել է «Բայրաքթար» ԱԹՍ։
«Զմեինի կղզու շրջանում խոցվել է 1 «Բայրաքթար ՏԲ-2» անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, օդում խոցվել են ուկրաինական «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 14 արկեր Զավոդի, Սուխայա Կամենկա, Պիմոնովկա, Իզյում, Մալայա Կամիշևախա, ինչպես նաև Գոնչարովկա, Տոպոլսկոյե և Դոնեցկի բնակավայրերի երկնքում», – ասել է Իգոր Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ընդհանուր առմամբ ռազմական գործողություների ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 1110 թռչող սարք՝ 164 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ և 821 ԱԹՍ։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը հրետակոծել են Չեռնիգովի մարզի Գորոդյանսկի շրջանի բնակավայրերը և ավիահարված են հասցրել Սումիի մարզի Շոստկա շրջանին։ Խարկով քաղաքից հյուսիս ռուսական ուժերը հրետանային հարված են հասցրել ուկրաինական ստորաբաժանումներին։
«Դոնեցկի ուղղությամբ ռուս հակառակորդը փորձում է գործողություններ իրականացնել Լիմանի, Սևեռոդոնեցկի, Բախմուտի, Ավդեևկայի և Կուրախովի ուղղություններում։ Նրանց հիմնական խնդիրն է լիակատար վերահսկողություն հաստատել Ռուբեժնոյեի վրա, գրավել Լիմանը և Սևեռոդոնեցկը։ Լիմանի ուղղությամբ հակառակորդն անցել է Սևեռսկի Դոնեց գետը, որպեսզի ուժեր մտցնի և հարձակում իրականացնի։ Մարտերը շարունակվում են։ Սևեռոդոնեցկում ռուս հակառակորդն առաջ է գնում Կուդրյաշովկայի ուղղությամբ՝ մասնակի հաջողությամբ»,- ասել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ շարունակվում են ավիահարվածները Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի վրա, որտեղ գտնվում են ուկրաինական ստորաբաժանումներ։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...