14:03 12.05.2022
Արդեն մեկ ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով Երևանյան լճում մեկնարկել է մաքրելու գործընթացը: Ծրագրի ընթացքին տեղում հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նախաձեռնությունն աննախադեպ է, ծավալները՝ մեծ. հանգստի գոտին մաքրվում է շուրջ 50 տարվա աղբից:
«25000 քմ տարածք արդեն մաքրել ենք, որտեղից շուրջ 12 000 խմ աղբ է տեղափոխվել, օրական՝ 40 մեքենա»,- ասում է Երևանյան լճի մաքրման աշխատանքները համակարգող Անդրանիկ Մելիքյանը:
Ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի:
«Քանի որ Երևան համայնքին բնապահպանական վճարներ է ստանում՝ ծրագիրը ներկայացրեցինք կառավարություն և հավանություն ստացանք՝ սկսելու մաքրման աշխատանքները: Ծավալն, իհարկե բավականին մեծ է, այս տարի առաջին անգամ ենք իրականացնում: Ծրագիրը լինելու է շարունակական, և մենք արդեն նոր մրցույթ ենք հայտարարել, որ մաքրման աշխատանքներն աշնանը շարունակենք»,- նշում է քաղաքապետը:
Աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Միջավայրի համար պակաս վտանգավոր չեն լճում աճող եղեգնը: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Եղեգնուտը չորացնելու միջոցառումները մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից:
«Մեր գիտնականներից մեկը դիմում էր գրել, թե եղեգնը մեր գյուղատնտեսությանն ու ընդհանուր ջրային պաշարներին ինչ վնաս է հասցնում, օրինակ, մեկ եղեգնը ընդհանուր առմամբ շուրջ 300 լիտր ջուր է գոլորշիացնում: Անօդաչու սարքով կարողացանք հատուկ լուծույթով ամբողջ մակերևույթը ծածկել: Այս հատվածը հիմա պետք է եղեգնով պատված լիներ, ինչպես տեսնում եք՝ մաքուր է»,- նկատում է Հրաչյա Սարգսյանը:
Ծրագրով Հրազդան գետի վրա կտեղադրվի նաև ճաղավանդակ, կիրականացվեն աղբաորսիչ միջոցառումներ:
«Տեսնում եք, որ պլաստիկե շշեր և տարբեր առարկաներ են այս պահի դրությամբ ջրին լողում: Դրանց հոսքը կսահմանափակվի, և այլևս հնարավոր չի լինի, որ Հրազդան գետով այդ ամբողջ աղբը հասնի լիճ: Բացի դրանից՝ այս ծրագրով ջրի մակերևույթը բավականին կբարձրանա, որը հնարավորություն կտա Արարատյան դաշտ ուղարկվող ջրի ծավալն ավելացնել և արդյունավետ օգտագործել»,- ընդգծում է քաղաքապետը:
Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, ի դեպ, համայնքը նախաձեռնել է նաև տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագիրը, որի համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ: Կբարեկարգվի լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, որից 2.1 հա-ը կլինի կանաչ տարածք, կանցկացվի 1100 գծամետր ոռոգման ցանց, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, շուրջ 500մ երկարությամբ հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով:
«Սա Երևանի լավագույն միջավայրներից մեկն է, որը, ցավոք սրտի, աղտոտում ենք և հիմա պետական ու համայնքային բյուջեից գումարներ ենք ծախսում վերականգնելու համար: Ուրախ կլինեմ, եթե մեր քաղաքացիները Երևանը, մեր հայրենիքը մաքուր պահեն և դրանով նպաստեն մեր երկրի զարգացմանը»,- ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:
Երևանյան ջրամբարը կառուցվել է դեռևս 1970թ.՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշար կուտակելու խնդիրը, այլև, հաշվի առնելով Երևանի կլիմայական պայմանները, ամռանը մեղմում է քաղաքի շոգը, իսկ ձմռանը՝ ցուրտը:
Մի քանի ուղղություններով իրականացվող կարևոր այս ծրագրի ավարտից հետո Երևանյան լիճը կդառնա նաև քաղաքի բնակիչների ու հյուրերի նախասիրած հանգստավայրերից մեկը:
20:26 23.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...
20:17 23.07.2025
Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ ԽաչանովԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...
19:57 23.07.2025
Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:45 23.07.2025
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններՀեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...