22:58 12.05.2022
«MetroPOLL Research» կազմակերպությունը փորձել է պարզել, թե Թուրքիայում որ քաղաքական գործիչն ունի ամենաբարձր վարկանիշը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հիմնական «պայքարը» ծավալվել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող, քեմալիստական ուղղվածության Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անազատության մեջ գտնվող նախկին առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի միջև:
Հարցման համաձայն, եթե այս երեք թեկնածուները առաջադրվեն ընտրություններում, Էրդողանին պատրաստ են ձայն տալու հարցվածների 40.1%-ը, CHP-ի առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ 30.2, իսկ Դեմիրթաշին՝ 15.2 տոկոսը։
Մինչ ԱԶԿ-ի ընտրողների 97%-ը որպես կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածու նախընտրում էր Էրդողանին, CHP-ի ընտրողների 80.2%-ն է նախապատվությունը տալիս Քըլըչդարօցլուին: Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ են քվեարկել ընդդիմադիր մեկ այլ՝ «Լավ» (İYİ) կուսակցության անդամների 60.3%-ը։
«CHP» և «İYİ» կուսակցության անդամներից մոտ 10%-ը նախապատվությունը տվել են Դեմիրթաշին։
11:02 03.07.2025
ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել10:54 03.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։ ...
10:45 03.07.2025
Չինաստանն ու ԵՄ-ն պետք է օգնեն խաղաղ ճանապարհով լուծել միջազգային վեճերը․ Վան ՅիՉինաստանի և Եվրամիության իշխանությունները պետք է նպաստեն միջազգային անհամաձայնությունների խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծեն գլոբալ խնդիրները, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք բազմակողմանիության և ազատ առևտրի սկզբունքներին, պահպանենք միջազգային կանոնները և միջազգային կարգը, խթանենք միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը և համատեղ լուծենք գլոբալ խնդիրներ», – Վան Յիի խոսքերն է […] ...
10:36 03.07.2025
Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթանակից հետո նվաճել է IBA Pro վարկածով չեմպիոնական գոտինԳյումրեցի բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին։ Մենամարտի 9-րդ ռաունդում 32-ամյա Բաչկովը ուժեղ հարվածով տապալել է մրցակցին ու նվաճել IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին։ Նա նաև պաշտպանել է WBA Continental գոտին։ Մենամարտը կայացել է մինչև 63,5 կգ քաշային կարգում։ Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 8 […] ...
10:26 03.07.2025
Միջազգային տարբեր գործընկերներ Հայաստանին ու Ադրբեջանին պարբերաբար առաջարկներ են ներկայացնում. ԱԳՆ-ի արձագանքը՝ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանըՀայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Ինչպես հայտնի […] ...
10:19 03.07.2025
Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պետք է տեղի ունենան Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ «Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ»,-գրել է Փաշինյանը։ ...
10:10 03.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 2-ին, ժամը 21։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, բախվել են «ZIL» […] ...