«SOS Սևան»-ը դարձյալ արշավ է սկսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

«SOS Սևան»-ը դարձյալ արշավ է սկսում

16:05 01.08.2018

Մի քանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ այսօր քննարկում են հրավիրել՝ ասելով, որ «SOS Սևան» նախաձեռնությունը արշավ է սկսում լճի փրկության համար:

«Հիմա սկսում ենք «SOS Սևան» արշավ,  մենք պատրաստվում ենք գնալ Սևանի բոլոր համայնքները, նաև պատրաստվում ենք գնալ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում Արմավիրի մարզում, մարդիկ երբ բողոքում են, երբ հավելյալ ջուրը ստանում են, էդ ջուրը նրանց հասնո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև մեր տվյալներով՝ էդ ջուրն անպայման չի, որ հասնի էդ մարդկանց: Մենք ուզում ենք հասկանալ Սևանի համայնքների վերաբերմունքն էդ գործընթացին և էդ վերաբերմունքը դնենք կառավարության սեղանին: Երևանի, վաղվանից կամ վաղը չէ մյուս օրվանից, մեր արշավը սկսվում է»,- ասել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ըստ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ փորձագետ  Արամ Գաբրիելյանի՝ կառավարությանը ուղղված դիմումն առայժմ 7 կազմակերպություններ են ստորագրել:

«Ցանկանում ենք ունենալ, վերջին հաշվով, Սևանա լիճ՝ իր էկոհամակարգերով: Նաև ջրամբար, որի շուրջ միայն խոսք է գնում բալանսի մասին՝ ինչքան ջուր եկավ, ինչքան գնաց: Մենք կարծում ենք, որ մինչև այդ սկզբունքային հարցը չլուծվի,  մենք չենք կարող առաջ գնալ, և տարեցտարի սակարկությունները՝ այսքան միլիոն ավելի բաց թողնել, այսքան միլիոն պակաս բաց թողնել, արդյուք չի տալիս, քանի որ դեռ մենք չունենք էն վերջնարդյունքը, որին ուզում ենք հասնել»,- ասել է նա:

Ըստ Գաբրիելյանի՝ ուղղակի անհեթեթ հայտարարություն է, երբ ասվում է, որ պետք է Սևանա լճից 170 խմ ավելի ջուր բաց թողնել:

«Էկոհամակարգը թույլ է տալիս, որ Սևանա լճից դուրս հոսի 50-ից 60 մլն խմ: Այսինքն՝  մենք 170 մլն ասելով՝ 110 կամ 120 խմ լրացուցիչ ջուր Սևան էկոհամակարգից վերցնում ենք:  Ի լրումն դրա, հիմա էլ ուզում ենք  85 մլն խմ վերցնել:  Մեր ամբողջ ջրօգտագործման ծավալը 3 մլրդ է,  հիմա քանի՞ տոկոսն է կազմում էդ 85 միլիոնը: Ընդամենը 3 տոկոս: Այսինքն՝ տարիներ շարունակ այդ 3 տոկոսի շուրջ գնում են սակարկություններ այն դեպքում, երբ մեր կորուստները ցանցերում  կազմում են 80-ից ավելի տոկոս»,- հավելել է Գաբրիելյանը:

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ փորձագետը նաև հավելել է, որ ջրառի սակարկություններին կառավարություն նամակ ուղղող կազմակերպություններն այլևս չեն մասնակցելու, և Սևանա լճի ջրի պաշարը վերականգնելու անհրաժեշտության մասին են հիշեցնում:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն դարձյալ կառավարություն է դիմել Սևանա  լճից հավելյալ ջուր բաց թողնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

09:40 06.08.2025

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

Իսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...

BACK_TO_TOP