14:43 01.08.2018
Սևանա լիճի խնդիրների շուրջ ծավալվող քննարկման ժամանակ այսօր «Հանուն կայուն մարդկային զարգացման ասացիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այսպիսի համոզմունք է հայտնել.
«Լճի այսօրվա վիճակը պատահականություն չի, ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ: Կհիշեք՝ տարիներ շարունակ մենք ասել ենք՝ եթե շարունակենք լճին էսպես վերաբերվել, լճի փոխարեն մենք ճահիճ կունենանք: Եվ մենք այդ ջուրն այլևս նաև ոռոգման համար չենք կարող օգտագործել»,- ասել է Դանիելյանը:
Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասացիացիա» ՀԿ նախագահի՝ կապույտ և կանաչ ջրիմուռներով ծաղկելն արդեն իսկ ցույց է տալիս, որ լիճն արդեն ակտիվ գնում է դեպի ճահիճ.
«1964 թվականից սկսած լիճը սկսել է ծաղկել, բայց ծաղկել է շատ փոքր հատվածներով, երկու-երեք տարին մեկ անգամ, այսպիսի քանակությամբ, այսպիսի հզոր իրավիճակ մենք դեռ չենք ունեցել, և դա խիստ վտանգավոր է: Հիմնականում երեք խնդիր կա էստեղ՝ ջերմաստիճանի բարձրացումը ֆակտորներից մեկն է, մյուս ֆակտորը՝ ի վերջո հավաքվել են, կուտակվել են այն նույթերը, որոնք տարիներով լցվել են, Սևանը ընդունել է»,- ասել է Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք էլ են տարիներ շարունակ զարմացել, թե ինչպես է լիճը կարողացել ինքնամաքրում իրականացնել, երբ լճի մակարդակը բարձրացվել է:
«40 գիտահետազոտական ինստիտուտներ աշխատել են Սևանում, և այն օրենքը, որ պետք է բարձրացնենք մակարդակն առնվազն 6 մետրով, պետք է բարձրացնել, չի ասում միայն 6 մետրով, ասում է՝ առնվազն: Այսինքն, դա էն նվազագույն շեմն է, որն անհրաժեշտ է, որ լիճը կարողանա ապրել: Մենք ամեն տարի էդ հարցը բարձրացնում ենք, որ Սևանի հաշվին ոռոգման խնդիրները լուծելն անթույլատրելի է: Մեր ջրամբարների հատակն այնպես չի իզոլացված, որպեսզի ջրի արտահոսք չլինի, և միշտ լինում են հաղորդումներ, որ այն սեզոններին, երբ ոռոգում չկա, ջուրը բաց է թողնվում, որ ՀԷԿ-երն աշխատեն: Ջրային համակարգը կապված է մեկը մյուսի հետ, Սևանը ճահիճ դարձավ, Հայաստանի բոլոր ջրերը թունավոր կդառնան:»,- հավելել է Դանիելյանը:
Նրա խոսքերով՝ խնդիրը պետք է լուծվի նոր ջրամբարները կառուցելով, հները՝ վերականգնելով, Սևանա լճի շրջակայքում՝ մաքրման կայաններ գործարկելով:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...