20:54 01.08.2018
««Ջրպետկոմ»-ի նախկին ղեկավարությունն իր քաղաքականությամբ դեմ է եղել ոչ թե բնապահպանությանը, այլ գյուղացիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:
Ըստ Զառաֆյանի՝ իրենք հետաքրքվել են գյուղացիներից ու պարզել, որ Սևանից Արարատյան դաշտավայր եկող ջրի մեծ մասը գյուղացիները չեն ստանում ու պատճառը միայն ջրի կորուստները չեն, որը, պաշտոնական տվյալներով 70 տոկոս է կազմում
«Որովհետև ամեն ինչ կապված է իրենց ֆինանսական հարցերի հետ: Այնտեղ շատ կոռուպցիոն ռիսկեր կան: Մինչև Սևանից ջուր բաց թողնելու մասին որոշում ընդունելը «Ջրպետկոմը» կոռուպցիոն ռիսկերի իր քաղաքականությունը պետք է փոխի: Մինչև չփոխի, ոչ մի լավ բան չի ստացվի»,- նշել է Զառաֆյանը:
Ինչպես հայտնի է, Սևանա լիճն այս տարի բարձրացել է մինչև 1985 մետր նիշը, ու դրանից հետո ջրի մակարդակը սկսել է նվազում գրանցել: Երեկվա դրությամբ ջրի մակարդակն իջել է արդեն 11 սմ-ով: Ամեն սմ 13 մլն խմ ջուր է:
Հայտնի է նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն դարձյալ Սևանից հավելյալ՝ 40 մլն խմ ջրառ կատարելու հարց է առաջ քաշել:
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...