15:11 16.05.2022
Ադրբեջանը պաշտոնական պարզաբանումներ է պահանջել «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներից՝ կապված ադրբեջանական ժյուրիի քվեարկության արդյունքների փոփոխության հետ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի Հանրային հեռուստառադիոհեռարձակման ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք հայտարարում ենք, որ մրցույթի կազմակերպիչներին ուղարկել ենք այն երկրների անունները, որոնց օգտին քվեարկել է ադրբեջանական ժյուրին։ Ըստ այդ ցանկի՝ Ուկրաինային տրվել է 12 միավոր։ Ի պատասխան՝ կազմակերպիչներն, առանց որևէ պատճառաբանության, համառորեն պնդել են, որպեսզի եզրափակիչ շոուի ավարտին Հանրային հեռուստառադիոհեռարձակման ընկերության ներկայացուցիչները հայտարարեն այլ արդյունքներ։ Մենք կտրականապես մերժել ենք այդ ցանկությունը… Սպասում ենք պաշտոնական արձագանքի (կազմակերպիչների կողմից) այս հարցի վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ չնայած Հանրային հեռուստառադիոհեռարձակման ընկերության ներկայացուցչի պատրաստակամությանը՝ ուղիղ եթերում հայտարարել ադրբեջանական ժյուրիի քվեարկության արդյունքները, կազմակերպիչները չեն կապվել Բաքվի հետ և ադրբեջանական կողմի անունից ընթերցել են իրենց արդյունքները՝ դա բացատրելով տեխնիկական պատճառներով։ Ընդ որում, ընկերությունը պնդում է, որ Ադրբեջանի ներկայացուցչի կողմից արդյունքները ուղիղ եթերում հայտարարելու տեխնիկական խոչընդոտներ չեն եղել։
Ադրբեջանի Հանրային հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը հայտարարել է, որ կախված երգի մրցույթի կազմակերպիչների արձագանքից՝ ադրբեջանական կողմը «կծրագրի իր հաջորդ քայլերը»։
Արդյունքների համաձայն, որոնք ուղիղ եթերում հայտարարել են «Եվրատեսիլի» կազմակերպիչները, Ադրբեջանը առավելագույն 12 միավոր է տվել Մեծ Բրիտանիային, իսկ Ուկրաինային՝ 6 միավոր։
Եվրոպական հեռարձակողների միությունը ավելի վաղ հայտարարել էր, որ քվեարկության ժամանակ ժյուրիի կազմից հեռացվել է վեց երկիր։ Դրանց թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Չեռնոգորիան, Լեհաստանը, Ռումինիան և Սան Մարինոն։ Թուրինում կայացած «Եվրատեսիլ» երգի միջազգային 66-րդ մրցույթում հաղթանակ է տարել ուկրաինական Kalush Orchestra հիփ-հոփ խումբը՝ «Ստեֆանիա» երգով։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...