17:56 16.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը` ՀԲ աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) արդյունքներն ու Համաշխարհային բանկի հետ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Պատվիրակության կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութը, գյուղատնտեսության ավագ մասնագետներ Յան Յուստ Նեյհոֆը և Արուսյակ Ալավերդյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը, ինչպես նաև CARMAC2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանում Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով 2015 թվականից հանրապետությունում մեկնարկած CARMAC2 ծրագիրը։
Այնուհետև Դավիթ Մեջլումյանը համառոտ ներկայացրել է CARMAC2 ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու արդյունքները։ Նա նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ 8 մարզի 109 համայնքում/բնակավայրում հիմնադրվել են Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներ՝ ընդգրկելով շուրջ 10,600 տնտեսություններ։
Ծրագրով 95 համայնքների արոտներում կառուցվել է շուրջ 250 կմ ջրարբիացման ցանց, 235 խմոց, 46 փարախ և 42 հովվի կացարան։ Կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 1000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից՝ 205 միավոր տրակտոր, 112 հավաքիչ մամլիչ և 683 այլ գործիք։
Բացի դրանից՝ կոոպերատիվների 3500 անդամի համար կազմակերպվել է ուսուցում՝ արոտների կայուն կառավարման, կթի, մորթի կազմակերպման, ֆինանսական և սոցիալական թեմաներով։
Դավիթ Մեջլումյանը նաև տեղեկացրել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում շուրջ 130 հազար հեկտար չօգտագործվող կամ թերի օգտագործվող արոտավայրեր ջրարբիացվել են, իսկ այն համայնքներում, որտեղ արոտավայր տանող ճանապարհները անանցանելի են եղել, բարեկարգվել են։
Այնուհետև պատվիրակության անդամների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները հատկապես այն ուղղություններով, որոնք համահունչ կլինեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը։ Անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության խնդիրներին, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը, պետական աջակցության գործիքակազմի կիրառմանը։
Քննարկվել են նաև լոգիստիկ խնդիրների կարգավորմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանն ու նոր շուկաներ մուտք գործելու նպատակով արտահանմանման դիվերսիֆիկացմանн առնչվող մի շարք հարցեր։
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) հիմնական նպատակն է բարելավել թիրախային համայնքներում արոտավայրերի և անասնապահության համակարգերը, հաստատել արտադրողների և վերամշակողների կապը շուկաների հետ, ինչպես նաև հզորացնել պետական ոլորտի կառույցների կարողությունները։
Ծրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները՝ համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր, արժեշղթայի զարգացում, պետական կառույցների կարողությունների հզորացում, ծրագրի համակարգում և կառավարում։
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...