10:23 20.05.2022
Իսրայելը և Ադրբեջանը նախաձեռնել են երկու աշխատանքային խումբ ստեղծել՝ երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական ծրագիր մշակելու համար: Այս մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օդեդ Ֆորերը:
«Իսրայելը մեծ գիտելիքներ ունի ագրոտեխնոլոգիաների կիրառման և չոր և կիսաչորային շրջաններում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ադրբեջանը ցանկանում է զարգացնել գյուղատնտեսությունը շատ ոլորտներում, հիմնել առաջադեմ գյուղատնտեսություն՝ մեծ տեխնոլոգիաներով։ Մենք կարող ենք համագործակցել այս ոլորտում և օգնել Ադրբեջանին զարգացնել գյուղատնտեսությունը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հանրապետությունը մեծապես կախված է ցորենի ներմուծումից. դրա գնումների 95%-ը կատարվել է Ռուսաստանից։
Հիշեցնենք, որ Իրանը Մերձավոր Արևելքում հրեական պետության ամենամեծ աշխարհաքաղաքական հակառակորդն է: Ավանդաբար բացասաբար է վերաբերվում Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմաքաղաքական և տնտեսական շատ սերտ համագործակցությանը:
19:48 03.07.2025
Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանությունՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի 33-ամյա մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան, ինքնաձիգի 27 փամփուշտ, պարկուճներ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
19:42 03.07.2025
TRICOLOR Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում երթևեկությունը կդադարեցվիԵրևանում հուլիսի 4-ին և 5-ին անցկացվելիք TRICOLOR Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից […] ...
19:30 03.07.2025
Մեսսիի գլխավոր նպատակը աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելն է․ MarcaԻսպանական Marca-ն անդրադարձել է «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիի առաջիկա ծրագրերին: Արգենտինացին պատրաստվում է առաջիկա օրերին երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Պայմանագիրը նախատեսված կլինի նվազագույնը 1 տարի ժամկետով: Մեսսիի գլխավոր նպատակներից մեկը «Ինտեր Մայամիին» MLS-ի չեմպիոն դարձնելն է: Թիմն առաջիկա կիրակի հերթական խաղը կանցկացնի «Մոնրեալի» դեմ: Այժմ «Ինտեր Մայամին» աղյուսակում […] ...
19:21 03.07.2025
Շարունակվում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. գործադիրի որոշումներըՀուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել Արցախից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք, ծրագիրը կշարունակվի։ Այս և մի շարք այլ որոշումներ են ընդունվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:10 03.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու ԹըրներինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: «Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է […] ...
19:00 03.07.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհեր և հետաքրքրված են տնտեսական ու քաղաքական գործընթացներով։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են պետություն-մասնավոր երկխոսությանը, Հայաստանի տնտեսական հարաբերություններին հարևան երկրների հետ, ՀՀ տնտեսական կառավարման մոդելին, ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործընթացին և մի […] ...