18:10 01.08.2018
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով, հաղորդում են ՀՀ դատախազության աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Արթիկի տարածաշրջանի 19 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող քաղաքացիների օգտին ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Փաստի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 1-ին մասով, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 3121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Դրանից բացի՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացվել են «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատակցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու վերաբերյալ հաղորդումներ:
Այդ հաղորդումների հիման վրա Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակիցները 2016-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում, անապահով ընտանիքներին հասանելիք նպաստները ստանալու համար պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություն:
Մասնավորապես Գյումրի քաղաքի բնակչուհի Ա. Ս.-ի ընտանիքի նպաստի գործը վարող «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի մասնագետը ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և ստացել է 40.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Դրանից բացի՝ 2018 թվականի հունիսի 26-ին՝ հերթական տարում Ա. Ս.-ի ընտանիքը փաստագրելու համար «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակցուհին, նույն նպատակով և պատճառաբանությամբ, Ա. Ս.-ից պահանջել է 60.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, հայտնելով, որ հակառակ դեպքում ընտանիքի նպաստի վճարումը կդադարեցնի և 2018 թվականի հուլիս ամսից իրենց նպաստ չի վճարվի:
Բացի վերոգրյալից, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իրենց ընտանիքը 2016 թվականի օգոստոսի 24-ին, երբ հերթական տարվա փաստագրում անցնելու համար ներկայացել է «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի իրենց ընտանիքի նպաստի գործը վարող մասնագետ Ս.-ի մոտ և ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակցուհին, Ա. Հ.-ին նպաստի տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել է 2 ամիսների նպաստի գումարը՝ 59000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես զգալի չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասի և 3121 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Երեք քրեական գործերի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...