14:50 23.05.2022
Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից ակնկալվող աջակցությունը չի ստացել ո՛չ պաշտպանության, և ո՛չ էլ ահաբեկչության դեմ պայքարում, ասել է նախագահ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիան չի ստացել այն աջակցությունը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից՝ ո՛չ իր պաշտպանական կարիքները բավարարելու, ո՛չ ահաբեկչության դեմ 40-ամյա պայքարում: Մեր երկիրը բազմիցս ենթարկվել է բացահայտ և քողարկված պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշումների և շանտաժի»,- ասել է Էրդողանը։
Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ից տեսնել կոնկրետ քայլեր, այլ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի դիվանագիտական հայտարարություններ, ասել է նախագահ Թայիփ Էրդողանը։
«Որպես ՆԱՏՕ-ի գինը վճարող երկիր՝ մենք ցանկանում ենք տեսնել կոնկրետ քայլեր, ոչ թե բաց դիվանագիտական հայտարարություններ»,- ասել է նա։
Թուրքիան չի կարող «մի կողմ դնել» Անկարայի դեմ Ստոկհոլմի պատժամիջոցները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քննարկելիս, ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Չնայած այն կենսական դերը, որը մենք խաղում ենք ՆԱՏՕ-ում և միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ ենք, պարզ է, մեր որոշ դաշնակիցներ դեռ խոսում են պատժամիջոցների չեղարկման մասին: Մենք չենք կարող մի կողմ դնել մեր դեմ շվեդական պատժամիջոցները»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի քննարկման գործընթացի մեկնարկը։ Էրդողանն ասել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հարաբերությունների վերաբերյալ։ Եթե Թուրքիան համաձայնի, ՆԱՏՕ-ն, ըստ Էրդողանի, «չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»։ Երկրները չեն կարող ընդունվել դաշինքի մեջ՝ առանց դրա բոլոր անդամների միաձայն հավանության։
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...