Հայաստանում տեղի կունենա Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+16.09 oC

Հայաստանում տեղի կունենա Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը

13:22 24.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին հանդես է եկել ելույթով:

Նախարարն անդրադարձել է COVID-19 համավարակի պատվաստումների գործընթացին, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկին, Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրին և Արագ արձագանքման բժշկական թիմի գործունեությանը, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հոգեսոցիալական և առողջապահական հարցերին:

Ստորև ամբողջական ելույթը և հայերեն թարգմանությունը.
«Հարգարժան պարոն նախագահ, հարգելի պատվիրակներ,
տիկնայք և պարոնայք,

Մեծ պատիվ է մասնակցել Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին, և անհրաժեշտ է գնահատել այն փաստը, որ COVID-19 համավարակի պատճառով առաջացած երկարատև դադարից հետո մենք հնարավորություն ունենք ֆիզիկապես ներկա գտնվելու այստեղ` Ժնևում:

Ուրախ եմ նշել, որ համավարակը որոշ չափով նահանջել է` թույլատրելով Հայաստանին վերաբացել և վերապրոֆիլավորել հիվանդանոցները, որպեսզի կարողանանք սպասարկել բնակչության ավելի մեծ հատվածին:

Թերևս ականատես եղանք աշխարհում պատվաստանյութերի ընդհանուր սակավությանը, COVID-19 համավարակի ընթացքում պատվաստումների գործընթացի ընդհատումների պատճառով երեխաների պատվաստումների թիվը զգալիորեն տուժել է:
Ուրախ եմ նշել, որ այս առումով մենք ունենք առաջընթաց, քանի որ Հայաստանում երեխաների պատվաստումների թիվը, 2020-2021 թվականների համեմատ, զգալիորեն բարելավվել է, բոլոր տարիքային խմբերի ամբողջական ծածկույթը 90%-ից բարձր է:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկեր երկրներին և կազմակերպություններին COVID-19-ի դեմ պայքարում վերջին 2 տարվա ընթացքում անգնահատելի աջակցության, անհրաժեշտ և կյանքը փրկող պատվաստանյութերի մատակարարման համար: Համավարակի արդյունքում Հայաստանում գրանցվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկի զգալի աճ:

Մեր կառավարությունը տրամադրում է անվճար հոգեբանական խորհրդատվություն քովիդ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներին, բուժաշխատողներին և խոցելի խմբերին:

Մարտի 22-ին մենք ստեղծել ենք «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ասոցիացիաների ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատիվ ունեմ լինելու համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մի մասնիկը և վստահ եմ, որ այն հնարավորություն կտա ապահովելու մեր քաղաքացիների հոգեկան բարեկեցությունը բոլոր ժամանակներում:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը ևս նպաստել է հոգեսոցիալական աջակցության պահանջարկի մեծացմանը՝ առողջությանն առնչվող այլ մարտահրավերներին զուգահեռ։

Նպաստող գործոններից մեկն էլ Ադրբեջանի շարունակական հրաժարումն է ռազմագերիներին հայրենադարձ անելուց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ավելին` պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին օգնությունը հատուկ ուշադրություն է պահանջում, հատկապես պրոթեզների ձեռք բերման համար։

Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ-ի, Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անկարողությունը Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման պատճառով սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զուրկ թողնելով հումանիտար և բժշկական օգնությունից:

Հարգելի՛ գործընկերներ, երկար ժամանակ է, ինչ պատրաստվում ենք ներկայացնել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը Հայաստանում, սակայն համավարակի պատճառով մեր ժամկետները փոփոխվել են: Այժմ ապահովագրական սխեմայի ներդրման համահունչ քաղաքականության մշակման գործընթացում ենք, որը հասանելի կլինի արդեն հաջորդ տարի, միաժամանակ ծավալուն աշխատանքներ են տարվում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման ուղղությամբ:
Գիտակցելով ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում արտակարգ իրավիճակներում արձագանքելու որակյալ բժշկական հզորությունների ստեղծման կարևորությունը` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՀԿ-ի կողմից դասակարգվող Արագ արձագանքման բժշկական ազգային թիմ ստեղծելու նախաձեռնությանը:

Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը` համախմբելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր վեց շրջաններից Արագ արձագանքման բժշկական թիմերի տարբեր խմբերի համայնքները:
Հաջողություն եմ մաղթում վեհաժողովի աշխատանքներին:
Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP