Վրացական երկաթուղին 2016 թվականից ի վեր առաջին անգամ շահույթով է ավարտել տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Վրացական երկաթուղին 2016 թվականից ի վեր առաջին անգամ շահույթով է ավարտել տարին

17:53 24.05.2022

Վրացական երկաթուղին 2021 թվականն ավարտել է, վնասի փոխարեն, շահույթով: Այս մասին ասվում է երկաթուղու այսօր՝ մայիսի 24-ին հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ, փոխանցում է Aliq.ge-ն։

Փաստաթղթի համաձայն՝ ընկերությունը 2021 թվականն ավարտել է 547,9 մլն լարի շահույթով և 52,7 մլն լարի զուտ շահույթով։

Հատկանշական է, որ 2016 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ վրացական երկաթուղին, վնասի փոխարեն, շահույթ է ստանում։ 2016-2020 թվականներին վրացական երկաթուղու ընդհանուր վնասը կազմել է 1,4 միլիարդ լարի։ Այդ թվում՝ 2020 թվականին (համավարակի պայմաններում) ընկերությունը կորցրել է 164,6 մլն լարի։

2021 թվականին երկաթուղու շահույթը պայմանավորված է ընկերության աճող եկամուտներով և ֆինանսական ծախսերի կրճատմամբ:

Վրացական երկաթուղու եկամուտները բաշխվում են հետևյալ կերպ՝

բեռնափոխադրումներ՝ 423,8 մլն լարի, նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 9 տոկոս,
լոգիստիկ ծառայություններ՝ 69,4 մլն լարի, նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 28 տոկոս,
ուղևորափոխադրումներ՝ 14,8 մլն լարի, նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 32 տոկոսով,
վագոնների վարձույթ՝ 4,6 մլն լարի, նախորդ տարվա համեմատ՝ նվազել է 47 տոկոս,
վագոնների սահմանային ծառայության վճար՝ 9,9 մլն լարի, նախորդ տարվա համեմատ՝ նվազել է 30 տոկոսով,
այլ՝ 25,3 մլն լարի, նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 115 տոկոսով,
ընդհանուր՝ 547,9 մլն լարի, նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 12 տոկոսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժին

18:51 03.07.2025

53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժին

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանը

18:43 03.07.2025

Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանը

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության […] ...

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ

18:36 03.07.2025

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […] ...

Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

18:30 03.07.2025

Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, […] ...

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

18:23 03.07.2025

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է […] ...

Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա

18:12 03.07.2025

Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն: «Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են: Ժամանակն ապացուցում է, […] ...

BACK_TO_TOP