22:35 25.05.2022
2020 թ.-ի ձմեռը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում եղել է դիտարկումների պատմության մեջ ամենատաքը և ամենախոնավը: Դրա պատճառով տարածաշրջանում ավելացել է մշտական սառույցի հալումը, ինչը մեծացրել է ջրհեղեղների և սողանքների վտանգը, կրճատվել են ջրային ռեսուրսները և մեծացել է երաշտի վտանգը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեացի գիտնականները պարզել են կլիմայական անոմալիայի պատճառները: Աշխատանքը հրապարակվել է Ամերիկյան օդերևութաբանական ընկերության տեղեկագրում։
Պրոֆեսոր Ջոնհուն Քամի գլխավորած հետազոտական թիմը համեմատել է կլիմայի վրա ազդող երկու գործոն՝ մարդու գործունեությունը և Հյուսիսատլանտյան տատանումը, որը մթնոլորտային զանգվածների վերաբաշխման բնական երևույթ է Արկտիկայի և մերձարևադարձային Ատլանտյան օվկիանոսի միջև: Աշխատանքում նշվում է, որ Հյուսիսատլանտյան տատանումը կարող է որոշակի շրջաններում հանգեցնել ավելի տաք ձմեռների, սակայն այս երևույթը քիչ ազդեցություն ունի խոնավության վրա:
2019-2020 թվականների ձմռանը Հյուսիսատլանտյան տատանումն իսկապես ուժեղ էր, բայց միայն այն չէր կարող հանգեցնել միաժամանակ տաք և խոնավ ձմռան, ասում են հետազոտողները: Նրանց հաշվարկների համաձայն՝ մարդկային գործունեության շնորհիվ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում տաք ձմռան հավանականությունն աճել է մոտ հինգ անգամ, իսկ խոնավ ձմռան հավանականությունը՝ մոտ 20 անգամ։ Միաժամանակ շոգ և խոնավ ձմեռների հավանականությունը ջերմոցային գազերի պատճառով ավելացել է մոտ 30 անգամ։
Գիտնականները նախազգուշացրել են, որ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում անոմալիաները կարող են ավելի հաճախակի դառնալ, քանի որ տարածաշրջանը հատկապես զգայուն է գլոբալ տաքացման նկատմամբ: Ինչպես նշում է պրոֆեսոր Ջոնհուն Քամը, արժե ավելի շատ ուշադրություն դարձնել ձմեռային եղանակին, քանի որ դրանից է կախված բնական աղետների հավանականությունը, որոնք տեղի կունենան նույն տարվա գարնանը և ամռանը։ Ավելին, Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում կլիմայական իրադարձություններն, ի վերջո, ազդում են ողջ Եվրասիայում, ներառյալ Կորեական թերակղզում իրավիճակի վրա:
Գործակալությունը նշում է, որ 2019-2020 թվականների ձմեռը դիտարկումների պատմության ընթացքում (1891 թվականից ի վեր) ամենատաքն էր ոչ միայն Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում, այլև երկրի մեծ մասում:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...